05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հրազդանում ում վերջին զանգն է հնչելու

Հրազդանցիների խոսակցության վերջին օրերի թեման փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Հիշեցնենք, որ առաջադրվել են երկու թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանն ու նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Այսօր  թեկնածուների քարոզարշավի վերջին օրն է, եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը  Հրազդանի հրապարակում ժամը 16-ին` մեծ հանրահավաքով ավարտեց քարոզարշավը: Երեկ քաղաքի կենտրոնում էլի […]

Հալեպում հուժկու պայթյուններ են տեղի ունեցել.զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր մի քանի ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է “Reuters”-ը: Պայթյունների զոհ է  դարձել, ըստ տարբեր տվյալների, 17-25 մարդ, որոնց թվում` եւ խաղաղ բնակիչներ, եւ զինվորականներ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, մյուսը` ռազմական բազայի մոտ: Առաջին պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է 20 կմ հեռավորության […]

ԱԺ խմբակցությունների ղեկավարները գնահատում են երեկվա քվեարկությունները

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին լրագրողների ուղղած հիմնական հարցն առնչվում էր երեկվա քվեարկություններին, երբ արձանագրվեցին կրկնակի քվեարկությունների դեպքեր: Լրագրողների խնդրանքով վերջիններս մեկնաբանել են երեւույթը: “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, թե այս ամենը խոսում է մարդու իրավունքների ոտնահարման մասին, իսկ Անահիտ Բախշյանը նկատել է, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացված “ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագիծը, […]

Ուղիղ եթերը վերածվել է մղձավանջի /վիդեո/

Ամերիկյան  “KUSA-TV” հեռուստաընկերության առավոտյան ավանդական հեռուստաշոուն մղձավանջի է վերածվել: Հաղորդավարուհի Քայլ Դայերը դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել ուղիղ եթերում: Հաղորդման գլխավոր հերոսն է եղել Մակսիմուս անունով շունը: Հաղորդումը նվիրված է եղել նրան: Հաղորդավարուհին պատմել է, թե ինչպես է շունը փրկվել սառած լճում խեղդվելուց: Չի բացառվում, որ հենց շան ապրած սթրեսն է դարձել նրա ագրեսիվ պահվածքի պատճառը: […]

Մեղրիի մաքսակետից արգելում են իրանական բեռնատարների մուտքը

Առատ ձյան պատճառով դժավարանցանելի է  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածը: Գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից: Այդ պատճառով Մեղրիի մաքսակետից  արգելում են Իրանի Իսլամական հանրապետության  բեռնատարների շարժը: Համեմատաբար փոքր չափերի մեքենաները դժվարությամբ, բայց կարողանում են հաղթահարել լեռնանցքը: Ձնաբքի պատճառով  գիշերը փակվել էր ճանապարհի  Սիսիանի հատվածը` “Զանգեր” կոչվող վայրում: Լուսադեմին, […]

Ինչ սպասել ՀՀԿ-ի համագումարից. օրակարգը հաստատված է

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի փետրվարի 9-ի նիստում, որը վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, հաստատվել է մարտի 10-ի ՀՀԿ-ի համագումարի օրակարգը: Օրակարգում ընդգրկվել է նախագահի հաշվետվությունը, վերաստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախագահի ընտրությունը, գործադիր մարմնի ընտրությունը եւ ելույթներ: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակներին, ապա այս անգամ էլ ՀՀԿ գործադիր մարմինը չանդրադարձավ դրան:

Պայթյունի վայրում կնոջ մասնատված դիակ է հայտանբերվել

Փետրվարի 9-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Պայթյունի վայրում հայտանբաերվել է 20-25 տարեկան կնոջ մասնատված դիակ: Ականատեսների վկայությամբ` մի երիտասարդ է փախել դեպքի վայրից: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել դեպքի մանրամասները:

Դքսուհին հագուստի ոճ է թելադրում

Քեմբրիջյան դքսուհի եւ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կին  Քեթրին Միդլթոնը ԱՄՆ-ում ճանաչվել է  “մոդայի շարժիչ ուժը”: Նա այս կոչմանն արժանացել է շնորհիվ այն բանի, որ կարողանում է ազդեցություն ունենալ գեղեցիկի սեռի ներկայացուցիչների հագուստի  ոճի վրա: Նման եզրակացություն են արել ամերիկյան “Global Language monitor” հետազոտական ընկերության մասնագետները, ովքեր այս վարկանիշը կազմում են` հաշվի առնելով ինտերնետում եւ […]

Henaran.am-ը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը

Սիրելի ընթերցող Henaran.am-ը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես չի աշխատի: Մեր մասնագետներն աշխատում են կայքի վրա եւ համոզված ենք, որ  շուտափույթ բոլոր հարցերը կլուծվեն եւ մենք կվերադառնանք բնականոն աշխատանքի: Հուսով ենք, Henaran-ի հետ բաժանումը կարճատեւ կլինի:

Դատավորը մեղադրյալին դատապարտել է այնպիսի պատժի,որի մասին կերազեն բոլորը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, քննելով կենցաղային բռնության գործը, դատավորը որոշում է կայացրել 47-ամյա մեղադրյալին պատժել չտեսնված ձեւով` նա պարտավոր է իր կնոջը տանել ռեստորան, իսկ հետո  որեւէ զվարճանքի կենտրոն: Ջոզեֆ Բրեի գործի մեջ գրված է եղել, որ նա հարձակվել է իր կնոջ վրա վեճի արդյունքում: Կինը վիրավորվել է, որ ամուսինը չի հիշել իր ծննդյան օրը, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ