Վրեժ Գասպարյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` Վրեժ Գասպարյանը մարտի 16-ից նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Սամվել Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ` Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` ազատվելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումից:
Վ Ր Ե Ժ Հ Ո Վ Հ Ա Ն Ն Ե Ս Ի Գ Ա Ս Պ Ա Ր Յ Ա Ն Ի
Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
Վրեժ Հովհաննեսի Գասպարյանը ծնվել է 1962թ. մարտի 31-ին, Երեւան քաղաքում:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985- 1990 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1990-1996 թթ.- աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչությունում՝ որպես առաջին կարգի, այնուհետեւ առա¬ջատար, ապա գլխավոր խորհրդատու:
1995-1996 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես գլխավոր իրավախորհրդատու:
1996-2005 թթ. – աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում` նախ որպես աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ, ապա 1998թ.-ից` պետաիրավական վարչության պետ:
2006-2009 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության պետի տեղակալի պաշտոնում:
2009–2011 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնում:
2011 թվականի դեկտեմբերի 9-ից մինչեւ 2012 թվականի փետրվարի 3-ը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, իսկ 2012 թվականի փետրվարի 3-ից մինչեւ մարտի 15-ը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2012 թվականի մարտի 16-ի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրերով Վրեժ Գասպարյանին շնորհվել են արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի եւ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները:
2008 թ. հոկտեմբերին Վրեժ Գասպարյանը ստացել է փաստաբանի որակավորում, 2009 թ. սեպտեմբերին` փաստաբանական գործունեության արտոնագիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա:
Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից