Ինչու՞ փոխվեց ՀՀԿ-ի համագումարի օրը. Ժամանակ

ՀՀԿ համագումարը նախապես շրջանառվող մարտի 17-ի փոխարեն մարտի 10-ին անցկացնելու պատճառը կազմակերպչական տեսանկյունից այդ օրվա` ավելի հարմար լինելն է: “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում այս ձեւակերպումը նախընտրեց ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: “Կուսակցության գործադիր մարմինը որոշել է, որ այդ ամսաթիվն ավելի հարմար է մեր պլաններին, ուրիշ ոչ մի դրդապատճառ չկա”,-ասել է Դ. Հարությունյանը: […]