05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք ուզում եք ինձ կռվացնել ՀԱԿ-ի հետ . Henaran.am-ը զրուցել է Արամ Սարգսյանի հետ/վիդեո/

“Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Henaran.am-ի խնդրանքով անդրադարձել է իրենց կուսակցության` ՀԱԿ համամասնական ցուցակ մտնելուց հրաժավելու մասին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ “Հանրապետությունը” հայտարարել էր, որ միայն Արամ Սարգսյանին են առաջադրելու: “ՀԱԿ-ը բազմաթիվ կուսակցությունների համախմբում է եւ այնտեղ տարբեր կուսկացություններ միշտ չէ, որ կարող են ընդհանուր եզրեր ունենալ կոնկրետ գաղափարական խնդիրների առումով: Ինչ վերաբերվում է ընդհանուր գործին, մենք ունենք ընդհանուր գործ, որտեղ միեւնույն տեսակետներն ավելի շատ են, քան տարաձայնությունները: Դրա համար ես ՀԱԿ-ի ցուցակում կամ եւ զբաղեցնում եմ 3-րդ հորիզոնականը”,-Henaran.am-ին ասել է Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե ՀԱԿ-ում, այսուհանդերձ, ջանքեր են գործադրում, ցուցակում, “Հանրապետության” այլ ներկայացուցիչների ներգրավելու համար: “Կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել կուսակցության բոլոր անդամների մասով: Քաղխորհուրդը ունի այդ քվեն: Մաքսիմումը, կարող է առաջարկել ՀԱԿ-ը, այն է, թե ցուցակի որ համարները կարող են “Հանրապետությանը” տրամադրվել”,-նշել է Արամ Սարգսյանն ու հավելել.”Դուք ուզում եք ինձ կռվացնել ՀԱԿ-ի հետ, չի ստացվելու”:

Արամ Սարգսյանի հետ Henaran.am-ը զրուցել է “Ազատ դեմոկրատներ”-ի համագումարի ընթացքքում: ՀԱԿ մաս կազմող “Հանրապետություն” կուսակցության նախագահից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես կարձագանքի այն փաստին Կոնգրեսը, որ պարոն Սարգսյանն այսօր ներկա է համագումարին: “Հանրապետությունն” էստեղ է եւ գտնում է դա ճիշտ”,-Henaran.am-ին ասել է Արամ Սարգսյանը: Մեր զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ