Տաքսու վարորդը հաճախորդին է վերադարձրել 8 կգ ոսկի
Բանգկոկցի 56-ամյա տաքսու վարորդ Սակսրի Կետսրիկեւը տիրոջն է վերադարձրել իր մեքենայում մոռացված 8 կգ քաշով ոսկե զարդերը:
Մարտի 13-ի երեկոյան նրա մեքնեան է նստում Էակերատ Կանոկվատանան, ով ոսկերչական խանութ ունի Ուբոնրատչաթհանի քաղաքում: Նա Բանգկոկ է ժամանում, որպեսզի վաճառի ոսկյա զարդերը մայրաքաղաքի չինական թաղամասում, սակայն տաքսու մեջ մոռանում է զարդեղենով լի պայուսակը` 410 հազար դոլար արժողությամբ: Նա ոստիկանություն է դիմում:
Այդ ընթացքում տաքսու վարորդը, ինչպես ինքն է պատմել, շրջում է ողջ քաղաքով` “գանձի” տիրոջը գտնելու հույսով: եվ միայն այն ժամանակ, երբ պատմությունը հայտնի է դարձել լրատվամիջոցներին, տաքսու վարորդը դիմել է ռադիո եւ գտել նախկին հաճախորդին:
Ոստիկանությունում համոզված չեն, որ տաքսու վարորդն առաջնորդվել է բացառապես “մարդասիրական նկրտումներով”: Կասկածի առիթ է տվել ոչ միայն հաճախորդին փնտրելը, այլ նաեւ դրա աննպատակ լինելը` վարորդը գիտեր` որտեղ է իջեցրել հաճախորդին:
Չնայած դրան, ոսկերիչը պարգեւատրել է ազնիվ վարորդին 6,4 հազար դոլար արժողությամբ զարդերով: