Սասունը` ՀԱԿ-ի “թոփում”. ցուցակը պատրաստ է
Henaran.am-ին հայտնի դարձավ, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ավարտել է ՀԱԿ համամասնկան ցուցակը եւ ՀԱԿ-ին անդամակցող բոլոր կուսակցություններին առաջարկել քննարկել, հաստատել: Այսպիսով, ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը Ստեփան Դեմիրճյանն է, նրան հաջորդում են Արամ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուիքասյանը: 11-րդ տեղում Մանուշակ Պետրոսյանն է , որին հաջորդում են Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Շահնազարյանը: Մյասնիկ Մալախասյանը նույնպես լավագույն քսանյակում է: ՀԱԿ-ը դեռ չի քննարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ցուցակը:
ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը Henaran.am- ի հետ զրույցում հերքեց, որ ցուցակի հետ կապված կոնֆլիկտ կա ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀԱԿ-ի առաջնորդի միջեւ: “Մենք քննարկել ենք եւ հավանություն տվել ցուցակին: Գնում ենք դեպի ընտրություններ”,-ասաց Հարությունյանը` չբացելով փակագծերը: Նա միայն ասաց, որ ՀԱԿ-ի երկրորդ համարը Ստեփան Դեմիրճյանն է, 15-ում ՀԺԿ-ից Ստեփան Հարությունյանը: “Ես պիտի լինեի, բայց չեմ ուզում խորհրդարան գնալ”,-ասաց նախկին պատագմավորը: