24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Հայոց գլխավոր Արծիվը չի նեղսրտվել 85-ից. Ժամանակ

“Հայոց արծիվներ” ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը չի նեղսրտվել, որ իր անունը ՀՀԿ համամասնական ցուցակի 85-րդ տեղում է: Այս մասին նա ասել է “Ժամանակ” օրաթերթին: ” Ինքս երբեւիցե չեմ մտահոգվել ու որեւէ քայլ չեմ արել`հայտնվելու Հանրապետկանի ցուցակի որեւէ հորիզոնականում: Իմ ակտիվ գործունեությունն ինչպես հասարակական, այնպես էլ կուսակցական, այնպես էլ պետական դաշտում` […]

Հանրայինի Նվերը դեմ չի Նիկոլի եւ Սամվել Ալեքսանյանի բանավեճին. Հայկական ժամանակ

Հանրային հեռուստաընկերության  “Հարցազրույց” հաղորդաշարը խնդիր չի տեսնում թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Ալեքսանյանի բանավեճը կազմակերպելու հարցում: “Ես կփորձեմ, մեր մտքով էլ է անցել նման բան”,-երեկ “Հայկական ժամանակի” հետ թղթակցի զրույցում ասել է հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը: Նա ասել է, որ դա կարելի  է անել ապրիլին,  քարոզարշավի մեկնարկից հետո: Թերթի թղթակցի ճշտող […]

Քոչարյանը սպասում է ԲՀԿ-ի արդյունքներին. Ավանգարդ

“Ավանգարդ”-ի  հավաստի տեղեկություններով, Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ ուշադրությամբ հետեւում է ընտրական զարգացումներին, որպեսզի մշակի իր մարտավարությունը: Իսկ սա նշանակում է, որ նա նորից ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին` իր թեկնածությունն առաջադրելով Սերժ Սարգսյանի դեմ: “Բնականաբար` Քոչարյանի գլխավոր քաղաքական հենարանը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է լինելու: Եթե ԲՀԿ-ն ընտրություններում հավաքի 30 տոկոսից ավելի ձայն, […]

Հանրապետականները չեն խանգարում միմյանց. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, ՀՀԿ շտաբից հրահանգված է Երեւանի մեջ իրարից ընտրողներ չգողանալ կեղծ գրանցումների տեսքով: ՀՀԿ շտաբում որոշվել է, որ կեղծ գրանցումները Երեւանում պետք է անել բացառապես մարզային բնակչության հաշվին, այսինքն Երեւանում կարող են գրանցվել Երեւանին մոտ հարակից տարածքների բնակիչները, որոնց ընտրության օրը զանգվածաբար եւ կազմակերպված կտեղափոխեն Երեւան, ապա նրանց հետ կտանեն իրենց հիմնական բնակավայրերը` […]

ՕԵԿ-ը 160 հազար անդամ ունի … Բա ասում եք արտագաղթ կա

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ բանավեճի ժամանակ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե իրական պայքարն այսօր ընթանում է ոչ թե իշխանություն ընդդիմություն դաշտում, այլ` կոալիցիայի ներսում` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի եւ ընդդիմության տարբեր թեւեր ներկայացնող քաղաքական ուժերի միջեւ, ասաց.” Թող գնա, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, իսկ ինչո ՞ ւ “Օրինաց”-ին չեք […]

Մադոննան ցուցադրել է հետույքը /ֆոտո/

53-ամյա երգչուհին չի ամաչել ցուցադրել բարեմասնությունները: Միջադեպը տեղի է ունեցել Մայամիի “Bayfront Park” երաժշտական փառատոնի ժամանակ: Մադոննան բեմ է դուրս եկել շատ կարճ շորտերով, որոնց տակից երևացել է երգչուհու հետույքը: Մադոննայի համար, իհարկե, նման էպոտաժային պահվածքը նորություն չէ, նա սովոր է չափազանց բաց հագուստ կրելուն: Սակայն այս անգամ նա ցնցել է բոլորին ոչ թե բաց […]

Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մենամարտին հաշված օրեր են մնացել

4 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին: Արթուր Աբրահամն այսօր անցկացրել է բաց մարզում, ապա մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ըստ ծրագրածի, եւ ներկայում ինքը լավ մարզավիճակում է: “2,5 ամսից ավելի լրջորեն նախապատրաստվում էի  մենամարտին: 5 շաբաթ մարզվել […]

Շատ խիստ էր. Մարգար Օհանյանի փաստաբանը` դատախազի առաջարկած պատժաչափի մասին

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանն իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի առաջարկած պատիժը խիստ է համարում: Փաստաբանն այս մասին այսօր ասաց Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստից հետո, որի ժամանակ ընթերցվեց մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը Մարգար Օհանյանի համար որպես պատիժ պահանջեց 8 տարվա ազատազրկում` գույքի կեսի բռնագրավմամբ:  “Գտնում եմ, […]

Ջենիֆեր Լոպեսին հոգնեցրել են իր հարսանիքի մասին լուրերը

Լուրերն այն մասին, որ երեք անգամ բաժանված Ջենիֆեր Լոպեսը պատրաստ է կրկին իրեն կապել ամուսնական կապանքներով, այն էլ սիրեկանի հետ, ով իրենից փոքր է 18 տարով, անընդհատ հայտնվում են արևմտյան մամուլում: Բոլորն այնքան են շտապում ամուսնացնել սիրահարներին, որ հանդեսներց մեկն անգամ գրել է Լոպեսի` իբրև արդեն իսկ կայացած հարսանիքի մասին, սակայն հետո այդ տեղեկատվությունը հերքվեց: […]

Վլադիմիր Գասպարյանը վերսկսել է.պասը ավարտվում է

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով  ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Իսկ կադրերի ռեզերվից ոստիկանության Կոտայքի վարչության պետ է նշանակվել Գրիշա Բադալյանը: Հետաքրքիր է, որ Բադալյանը նախկինում նույնպես զբաղեցրել է նույն պաշտոնը: Հիշեցնենք, որ Գրիշա Ամիրխանյանը ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետն էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ