26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի թիկնազորի պետին կանչել են ոստիկանություն

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ  Էդուարդ Բաբայանը, որ ծեծել էր Արկադի Գրիգորյանին կանչվել է ոստիկանություն` հարցաքննության:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին, ըստ շրջանառավող լուրերի, Էդուարդ Բաբայանը բռնություն է կիրառել Ա. Գրիգորյանի նկատմամբ, քանի որ վերջինս չի ենթարկվել Բաբայանին եւ մեքենան չի հանել կայանած տեղից:

Չնայած Արկադի Գրիգորյանին ծեծողները պահանջել էին լռի ու  չբողոքի, սակայն աբովյանցիները “շուխուր” արեցին: Ինքը Գրիգորյանը հրաժարվում է խոսել` ասելով, որ թեման փակված է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է շատ արագ բացահայտել միջադեպի շարժառիթները եւ գտնել մեղավորներին: Ոստիկանությունը տուժածին տվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:

Որոշ տեղեկությունների համաձայն, Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ  են ծեծել վարորդին: Ոստիկանությունից Henaran.am-ին  տեղեկացրին, որ միջադեպի առիթով գործեր են նախապատրաստվում, դեռեւս քրեական գործ չի հարուցվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ