31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական քոչարին Ռայխստագի պատերի մոտ դարձավ հաղթանակի խորհրդանիշ

67 տարի առաջ Լեւիտանի անկրկնելի ձայնը հայտարարեց, որ պատերազմն ավարտված է: Իսկ մինչ այդ ցավ ու կորուստներ էին, դժվար կյանք ֆաշիստական Գերմանիայի օկուպացրած տարածքներում եւ գերության մեջ: Ավելի քան 20 մլն մարդ` սովետական  տարբեր ազգերից, պայքարեցին միասնական հայրենիքի համար, որոնց թվում եւ հայ ժողովուրդը, երբ 1941-ի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան եւ նրա դաշնակիցները հարձակվեցին ԽՍՀՄ-ի վրա: Սկսվեց Հայրենական Մեծ Պատերազմը:

Հայրենական պատերազմի ռազմաճակատներում մարտնչել են ավելի քան 500 հազար հայեր, որոնցից 300 հազարը Հայաստանից, իսկ 200 հազարը` ԽՍՀՄ-ի մյուս երկրներից: 200 հազար հայ մարտիկներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության համար: Հայաստանը խորհրդային հայրենիքին է տվել 4 մարշալ` Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Ալեքսանդր Խանփերյանցը եւ Սերգեյ Օհանովը, ինչպես նաեւ ծովային նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը: Ռազմաճակատներում մարտունակություն եւ քաջություն ցուցաբերելու համար ավելի քան 70 հազար հայ մարտիկներ պարգեւատրվել են պատվո շքանշաններով, 104-ըն արժանացել են Սովետական Միության Հերոսի պատվավոր կոչման:

Հայ մարտիկները հատկապես աչքի են ընկել Բրեստի ամրոցի եւ Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ, Ստանլինգրադի մարտերում եւ Կուրսկի աղեղում, հերոսաբար պաշտպանել են Հարավային Կովկասը:

Հայ ժողովրդի հերոսության եւ մարտական ոգու խորհրդանիշը դարձավ գրավված Ռայխստագի պատերի մոտ հայկական քոչարի պարի կատարումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ