13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ընտրության օրը մի հեռուստաընկերություն զբաղվել է բացահայտ քարոզչությամբ

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսին է ԿԸՀ նախագահի գնահատականը ընտրությունների վերաբերյալ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր հրավիրված ասուլիսին նշեց, որ այս ընտրությունները էական տեղաշարժ էին ընտրական ամբողջ գործընթացում, որովհետեւ ընտրությունները երբեւէ այդքան թափանցիկ ու հրապարակային, այդքան տեսանելի ու վերահսկելի չեն եղել, որքան այս անգամ.

“Իհարկե կային առանձին դեպքեր, թերացումներ, անգամ խախտումներ, բայց երբ նման ամբողջական գործընթացը իրականացվում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, որին մասնակցում են հազարավոր, նույնիսկ միլիոնավոր մարդիկ, եւ որի դեպքում մի քանի ժամվա մեջ իրավահարաբերության մեջ են մտնում մի քանի գործընթացներ, ապա կարող են լինել նման դեպքեր: Սակայն այդ ամեն ինչը պետք է գնահատել ընդհանուր ֆոնի վրա”:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ եղել են արառոց դեպքեր, իր կարծիքով` աննախադեպ արտառոց դեպք, երբ քվեարկության օրը մի հեռուստաընկերություն զբաղվել է բացահայտ քարոզչությամբ: Այնուամենայնիվ, ըստ Մուկուչյանի` այդ դեպքերն էական ազդեցություն չեն գործել ընտրական գործընթացի վրա:

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն առաջիկայում կներկայացնի ընտրությունների վերաբերյալ իր ամբողջական գնահատականը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ