31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գնդակոծվել են Տավուշի գյուղերը. ամեն օր նշում են Հաղթանակը …

 

Ներքին Կարմիր Աղբյուր

Մայիսի 8-ի լույս մայիսի 9-ի գիշեը, մինչեւ առավոտ կրկին ռմբակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Henaran.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ մարզի Մովսես գյուղի համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը:

“Նոր-նոր դադարել են կրակոցները, հավաքվել ենք, ուզում ենք Երկրապահի տղերքի հետ մի-մի բաժակ խմենք, նշենք տոնը”,-ասաց  գյուղապետը: Նա ափսոսանքով նշեց, որ այս տարի չեն կարողացել վետերաններին ինչպես պետք է մեծարեն: “Դե գյուղում միշտ համերգ էին կազմակերպում, խոսում, երգում, հիմա վտանգավոր ա, հենց տեսնեն գյուղում ակտիվություն է  կկրակեն”,-պարզաբանեց գյուղապետը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Լ. Ապերյանի խոսքով, տների տանիքներն է վնասվել: “ Եթե ցերեկով անեին, հաստատ տուժած գյուղացիներ կլինեին”,-ասաց նա:

Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ չեն քնել` կրակոցների ձայնից: Այստեղ էլ մարդիկ չեն տուժել: Իսկ արդյո՞ք նշելու են Հաղթանակի տոնը` հարցին, պատասխանեց. “Մենք ամեն օր Հաղթանակը տոնում ենք` ապրելով գյուղում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ