12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Քիչ խոսիր ‘Կյանքի խոսք’-ի դեմ, թե չէ դատի կտան

  Հայաստանում հոգեւոր անվտանգության լուրջ խնդիրներ ունենք: Այսօր Հենարան մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Սուրբ Երրորդություն եկեղեցու  հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով` անընդմեջ խոսում են ժողովրդավարական արժեքներից` խոսքի ազատություն, խղճի ազատություն: ‘’Երեւի լավ արժեքներ են, ասում եմ երեւի, քանի որ տեսնում եմ, որ այդ լավ արժեքները բացասական հետեւանքների են հանգեցնում’’,- ասաց Տեր […]

Եվրոտեսիլի գործադիր կառավարիչը հիասթափված է հայերի կայացրած որոշումից

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ‘Եվրատեսիլ‘ երգի մրցույթին: Այսօր այդ մասին Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը: Հիշեցնենք, որ  Բաքվում Եվրատեսիլին մասնակցության վերաբերյալ հայ հասարակության կարծիքը կիսվել էր: Հայաստանից ՝ Բաքվի Եվրատեսիլին մասնակցի հիմնական թեկնածուներ էին համարվում Դորիանսն ու Լուսիա մունը, ովքեր նաեւ իրենց երգերն էին պատրաստել Եվրատեսիլի համար ու ներկայացրել հանրության դատին: […]

Արդարադատության նախարարը` Սերժ Սարգսյանին սատարելու ԵԿՄ-ի հայտարարության եւ վարչապետի մարզային այցերի մասին

Պաշտոնապես քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզային այցելություններ է անում եւ ներկայացնում ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ: Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողներն այս հարցն ուղղեցին: “Նախընտրական ծրագիր չի ներկայացնում եւ քանի դեռ թեկնածու չկա, նախընտրական քարոզչություն չի կարող լինել: Հետեւաբար, ձեր գնահատականը հիմնավորված չէ: […]

“Ինչու չեն վստահում Լեւոն Տեր-Պետրոսյանին …”

  Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում ՀԱԿ առաջնորդ Լեւոն ՏԵր-Պետրոսյանը բարկացել է, քանի որ չեն կարողանում “լեզու” գտնել եւ կազմել համամասնական ցուցակը: Նա առաջարկել է երեք տարբերակ` ցուցակը կազմում է քաղխորհուրդը, կազմվում է 4 հոգու կողմից կամ էլ միայնակ ինքն է կազմում: “Բայց լավ կլինի, որ երրորդ տարբերակին չթողնենք, թե չէ շատ խիստ […]

Գաղթականի ընտանիքում ծնված Սարկոզին բողոքում է գաղթականներից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայում չափից շատ են գաղթականները, հաղորդում է “AFP”-ը: Նախագահի խոսքվ` գաղթականների ինտեգրացիայի համակարգը գնալով ավելի ու ավելի վատ է աշխատոում, քանի որ կառավարությունը չի կարողանում նրանց համար բնակավայր, աշխատանք եւ դպրոցներ  ապահովել: Սարկոզին կրկնել է իր նախընտրական խոստումը` կիսով չափ կրճատել գաղթականների թիվը: Հիշեցնենք, որ փետրվարին Սարկոզին հայտարարել […]

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Թբիլիսիում է

Մարտի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական  պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին: Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես  երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը: Սամվել Բալասանյանն իր վրացի գործընկերոջը  տեղեկացրեց  ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի […]

Գավառում ձնաբքի մեջ ընկած տղամարդը փայտացել է

Երեկ` մարտի 6-ի երեկոյան Գավառի տարածքում սկսված ձնաբուքը 60-ամյա տղամարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես Henaran.am-ի թղթակցին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից`  Գավառ քաղաքի բնակիչ, 1952 թվականի ծնված Ռուբիկ Սիմոնի Ավետիսյանը  իր տաքսիով մարտի 6-ի երեկոյան ուղեւոր է տեղափոխել Ծաղկաշեն գյուղ: Հետվերադարձին` Գավառ-Ծաղկաշեն հատվածում` նրա մեքենան մնալով բքի մեջ` չի կարողացել շարժվել: Ռուբիկ Ավետիսյանը բջջային […]

Մարտի 8-ին ընդառաջ. Աֆղանստանում սահմանափակում են կանանց իրավունքները

Նախօրեին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հավանության է արժանացրել հոգեւոր խորհրդի առաջարկած օրենքը, ըստ որի սահմանափակվում են կանանց իրավունքները, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ըստ օրենքի` աֆղան կանանց չի թույլատրվում խոսել հասարակական վայրերում, այդ թվում` աշխատավայրում այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հարազատները չեն: Կանայք պետք է սովորեն տղամարդկանցից առանձին, ինչպես նաեւ չճամփորդեն առանց տղամարդու ուղեկցության: Քաբուլում տեղի […]

“Էժան պրծան”

ՀՀ կառավարության շենքի առջեւ այսօր ցուցարարներ չկան: Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, հանրային պետական շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկված եւ փոխհատուցումից դժգոհ քաղաքացիները եւ այլ խնդիրներ ունեցողներն ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ արդարություն պահանջում: Ամենայն հավանականությամբ, վերջիններս չեն իմացել, որ կառավարության նիստի օրը փոխվել է: Ավելի […]

Ով պետք է գնահատի ոստիկանին. ոստիկանապետը պահանջում է վերափոխվել

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում  է ունեցել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ: Անդրադառնալով ոստիկանության բաժինների գործունեությանը` ոստիկանության պետը նշել է, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների, մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ընդգծեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված