24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայրը հրաժարվել է իր թոքից` հանուն երեխային ծննդաբերելու

Բրիտանական Նոթինհեմ քաղաքում բնակվող 21-ամյա Դանիելա Ջեքսոնը, որին հղիության 5-րդ ամսում մահացու հիվանդության աշխատանիշ են տվել, հրաժարվել է իր թոքի աջ մասից` հանուն երեխային ծննդաբերելու: Չնայած բժիշկների խոսքով` չարորակ ուռուցքը նրա օրգանիզմում արագորեն տարածվում է եւ նրան հաշված ամիսներ են մնացել ապրելու:

Սարսափելի ախտանիշի մասին հայտնելուց հետո բժիշկները պնդել են, որպեսզի Դանիելան անմիջապես ընդհատի հղիությունը, քանի որ երեխային հնարավոր չի լինի փրկել: Քիմիաթերապիան, ինչպես հայտնի է, պտուղի մահվան պատճառ է դառնում:

Սակայն երիտասարդ կինը որոշել է դիմել այդ համարձակ քայլին: Հրաժարվելով հղիության ընդհատումից` նա վտանգի է ենթարկել սեփական կյանքը: Հղիության ողջ ընթացքում նա սարսափելի ցավեր է ունեցել` գտնվելով Նոթինհեմի հիվանդանոցում: Կնոջ մոտ ասթմայի ամենօրյա նոպաներ են եղել: Երեխայի ծննդից անմիջապես հետո նրան վիրահատել են` հեռացնելու ուռուցքը:

Մասնագետները զարմացած են, քանի որ Դանիելան ամենաերիտասարդ կինն է, ում մոտ հայտնաբերվել է թոքերի քաղցկեցի այդ բարդ տեսակը: Սովորաբար այն պատահում է ծխողների մոտ 60-ից հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ