21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի գիտություն` Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նոր կոալիցիա ձեւավորելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

“Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել։ Մի քանի նախարար ավել կամ պակաս ունենալ կամ չունենալը ԲՀԿ-ի համար որեւէ նշանակություն չունի:

Մեր խնդիրն ավելի գլոբալ է` այնպիսի կառավարության ձեւավորումը, լինի դա կոալիցիոն, թե ոչ, որը օր առաջ ձեռնամուխ կլինի երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների լուծմանը, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, երկրում բիզնես-միջավայրի, տնտեսական մթնոլորտի փոփոխմանը։ Մնացած բոլոր կարծիքներն ու վերլուծությունները ուղղակի հիմնազուրկ են:

Ի վերջո, ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ “Բարգավաճ Հայաստանը” ստացել է մեր հանրության զգալի հատվածի՝ մոտ կես միլիոն մեր հայրենակիցների վստահությունը, որը մեր համար ամենամեծ արժեքն է։ Եւ մենք չենք անելու որեւէ քայլ, որը կսասանի ժողովրդի հավատն ու վստահությունը մեր հանդեպ”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ