16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

ՀՀԿ-ն հաստատում է մեծամասնականի թեկնածուներին

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ում քննարկվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների թեկնածությունները: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն կան ընտրատարածքներ, որտեղ թեկնածությունները հաստատված են: Այսպես. Արմավիրի թիվ  21 ընտրատարածքում առաջադրվելու է ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր  Նահապետ Գեւորգյանը, որը անցած անգամ ընտրվել է համամասնական ցուցակով: Այստեղից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է  ԲՀԿ-ական  Ռուստամ Գալստյանը: Ըստ արմավիրցների, նրանք անհիշելի ժամանակներից իրար դեմ “թուր […]

Բանակում տարին “ամփոփվում է” գոտու վրա. օրվա կադրը

 Գաղտնիք չէ, որ բանակում ծառայողները ժամեր եւ օրեր են հաշվում, որ օրացուցային երկու տարին ինչքան հնարավոր է շուտ “ավարտվի”: Բացի այն, որ զինվորները օրացույցի վրա պարզապես  օրերն են ջնջում, զինվորական գոտու վրա էլ` ամիսն էն “ամփոփում”: Նկարում` զինվորական գոտի է, որի հետեւի մասում ուղղիչ գրիչով /շտրիխ/ պատկերված է 12 վանդակ է: Դրանցից յուրաքանչյուրը, ըստ Henaran.am-ի […]

Սելիմը փակ է, Սյունիքում էլ`դժվարանցանելի է

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները: Փակ է Սելիմի լեռնանցքը: Հանրապետության մնացած ճանապարհները անցանելի են:

Ֆրանսիայի Սենատի դիմաց ցույց կանեն հայերը. օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծն է /վիդեո/

Ֆրանսիայի Սենատում այսօր` անց է կացվելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը: Ըստ “Ամերիկայի ձայն” ռադիոկայանի, հայերը ծրագրել են  Սենատի առջեւ ցույց անցկացնել մինչեւ նախագծի շուրջ քննարկումները եւ քվեարկությունը: Իսկ անցած շաբաթ օրը, աշխարհի տարբեր երկրներից հազարավոր թուրքեր, հավաքվելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, զանգվածային ցույց են անցկացրել՝ դատապարտելով այդ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ օրենքը ընդունվելու դեպքում […]

Հրդեհներ` լուսադեմին

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 23-ի լուսադեմին, Իսակովի պողոտայի թիվ  52/1հասցեի մոտակայքում այրվել է Զավեն Սարգսյանին պատկանող “ՎԱԶ-21015” մակնիշի 09 ՍՍ 606 պետհամարանիշի ավտոմեքենայի ետեւի աջ անվադողը եւ դուռը: Նույն օրը, ժամը 04.36֊-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող դիսպերտչերական կետի կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արեւմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Հունվարի 23-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա: Առանձին վայրերում սպասվում է բուք, քամու ուժգնությունը 15-20 մ/վրկում, ավտոճանապարհներին տեսանելիությունը ցածր է, հնարավոր է մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է Meteo-tv-ն:

Ոտքը մնացել է վերելակի խցի եւ հորանի պատի միջնամասում

Երեւանի Ներսիսյան փողոցում գտնվող արյան փոխներարկման ինստիտուտից մտ մեկուկես ժամ ահազանգ է ստացվել, արտակարգ իրավիճակների վարչություն, որ արտակարգ դեպք է պատահել: Ինստիտուտում աշխատակիցներից մեկի ոտքը մնացել է վերելակի խցի եւ հորանի պատի միջնամասում, շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարաները վերելակից դուրս են բերել 54-ամյա Մարիամ Հովսեփյանին: Նա ոտքի վնասվածքով տեղափոխվել է թիվ 8 հիվանդանոց: Բժիշկները […]

Հանրապետության ճանապարհները հիմնականում երթեւեկելի են

Հունվարի 22-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթեւեկելի են: Բուքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Սյունիքի մարզի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին` երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:

Անջելինա Ջոլին սպասում է յոթերորդ երեխային, բայց սա նրա չորրորդ հղիությունն է

Արեւմտյան մամուլի տեղեկություններով` Անջելինա Ջոլին ներկայումս երեք ամսական հղի է:  Ըստ հրապարակումների,  նա առայժմ չի ցանկանում այդ մասին պաշտոնապես հայտարարել, բայց մտերիմ ընկերներին արդեն պատմել է:  “Նա վայելում է հղիության յուրաքանչյուր րոպեն: Դերասանուհու մոտ տոքսիկոզ կա, բայց Ջոլին համոզված է, որ երեխայի համար արժե դիմանալ”,-գրում է մամուլը: Բացի այդ, ասում են, Ջոլին եւ Փիթը իրենց […]

Դու արդեն “տունն ես մնացել”…

Մինչեւ վերջերս   թվում էր, թե  “տունը մնացած”արտահայտությունը   վաղուց արդեն դուրս է  մնացել հայերի բառապաշարից,  բայց… “Գիտնական” մեր  հարեւաների դիտարկմամբ` 22 տարեկանից  հետո   սկսվում  է  “տունը  մնացած”  հիվանդությունը` այն  է ` “քթի   մազությունը”, ոչ  մեկին չհավանելը, փող չունենալը եւ նման շատ պատճառներ: Վտանգավոր փուլը սկսվում  է 29 տարեկանում,  ավելի ճիշտ հենց      ավարտվում  է այդ  տարիքում: Վերջնական ախտորոշումը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ