04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Լոնդոն-2012-ի Օլիմպիական Կրակի էստաֆետը կսկսի իր 70-օրյա ճանապարհորդությունը

Այսօր, մայիսի 18-ինմ Օլիմպիական Ջահը պատմության մեջ երրորդ անգամ ժամանելու է Մեծ Բրիտանիա, և Լոնդոն-2012-ի Օլիմպիական Կրակի էստաֆետը կսկսի իր 70-օրյա ճանապարհորդությունը Միացյալ Թագավորությունով: Այս իրադարձությունը նշելու համար Երևանում Բրիտանական դեսպանատան պատին այսօր բացվել է գրաֆիտի, որի հեղինակն է նկարիչ Էդգար Ամրոյանը: «Սա իմ առաջին գրաֆիտիի պատվերն է Երևանում», ասաց նա:

Օլիմպիական Կրակը խաղաղության և Օլիմպիական զինադադարի մարմնավորումն է: Այն խորհրդանշում է խաղաղություն, հակամարտությունների կարգավորում և այն գաղափարը, որ մարդիկ, այլ ոչ երկրներն են մրցում իրար հետ՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը, կրոնը կամ ռասիզմը: 8000 ջահակիրներ կտանեն Օլիմպիական Կրակը Միացյալ Թագավորության բոլոր անկյունները՝ այցելելով նաև Իռլանդիա:

Օլիմպիական Կրակը, որը արևի շողերից վառվեց մայիսի 10-ին Հունաստանում, կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Օլիմպիական Կրակի էստաֆետի մասին ավելին իմանալու համար այցելեք  http://www.london2012.com/torch-relay/index.html կայքը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ