05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Նաստյա 3նաստյա 4Նաստյա 2Ուկրաինացի շրջանավարտի մայրը, ում դուստրը հայտնի արթնացավ դպրոցական վկայական ստանալու հաջորդ օրը, դստեր անվան շուրջ ծագած սկանդալի պատճառով վատ է զգացել  հենց քննության ժամանակ, ստիպված են եղել շտապ օգնություն կանչել դպրոց, հաղորդում է “Lifenews”-ը: 17-ամյա Անաստասիայի չափազանց բաց զգեստը, որի տակից երեւացել է նրա ներքնազգեստը, ողողել է համացանցը:

Աղջկա մայրը ուկրաիներեն լեզվի եւ գրականության ուսուցչուհի է: Ինչպես նշել են նրա գործընկեր ուսուցիչները, Նաստյան միշտ էլ անկառավարելի է եղել: Սկզբում մայրը փորձել է սանձել նրան, սակայն, տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, դադարել է որեւէ բան անել: Ուսուցիչները կարծում են, որ աղջկա վրա մեծ ազդեցություն ունեն համացանցը, որտեղ նա շատ երկար ժամանակ է անցկացնում, ինչպես նաեւ շոու-բիզնեսի աստղերի բաց տեսահոլովակները:

Ինքը` Անաստասիան, հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել իր արարքը, սակայն ավելի ուշ նրա փոխարեն խոսել է մայրը` զարմանալով, թե ինչու է իր դստեր զգեստն այդքան բուռն քննարկումների առիթ դարձել: “Երկրի այլ  շրջանների շրջանավարտներ ավելի բաց հագուստով են եկել վկայական ստանալու: Երբ  Նաստյան ամսագրում տեսավ “Dolce & Gabbana”-ի այդ զգեստը, ցանկացավ ավարտական միջոցառմանն անպայման  հագնել այն: Նա ստեղծագործող աղջիկ է, եւ նրա զգեստն ավելի շատ ստեղծագործական մտքի թռիչք է”,- հայտնել է աղջկա մայրը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ