ՀՌԱՀ-ը կարճեց “Կենտրոն”-ի ու “Երկիր Մեդիա”-ի դեմ հարուցված վարույթը
Այսօր կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստը` օրակարգային երկու հարցերով: ՀՌԱՀ-ը քննարկել է “ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ” ՓԲ ընկերությանը (“Կենտրոն” հեռուստաընկերություն) վարչական պատասխանատվության ենթարկելու եւ “ՀՈՒՍԱԲԵՐ” ՓԲ ընկերությանը (“Երկիր Մեդիա” հեռուստաընկերություն) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցերը:
Երկու հեռուստաընկերություններն էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերին լուսաբանելիս ցուցաբերել է խտրական մոտեցում, դրանով իսկ, խախտել ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի դրույթները: Մասնավորապես “Կենտրոն”-ը հեռուստաեթերի շուրջ 1700 րոպեն տրամադրել է մեկ կուսակցության լուսաբանմանը, մյուս կուսակցություններին տրամադրվել է ընդամենը 200 րոպե եթերաժամանակ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ “Կենտրոն”-ը արդեն իսկ վարչական պատասխանատվության է ենթարկվել, ՀՌԱՀ-ը որոշել է այս անգամ կարճել վարույթը: Կարճվել է նաեւ (“Երկիր Մեդիա” հեռուստաընկերության դեմ հարուցված վարչական վարույթը: