ԲՀԿ-ն չմեկնաբանեց
Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ համար Վարդան Օսկանյանին եւ 9-րդ հորիզոնականում գտնվող Հմայակ Հովհաննիսյանին ինքնաբացարկ հայտնելու առաջարկ է արել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու դեպքում:
Ըստ մամուլի, այս հարցում ԲՀԿ-ում երկու թեւ է ձեւավորվել` կողմ եւ դեմ:
Henaran.am-ն այսօր ԲՀԿ-ի ներսում ընթացող խմորումների շուրջ փորձեց պարզաբանում ստանալ կուսակցության մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանից: ԲՀԿ խոսնակը, սակայն, մեր հարցը լսելով, արձագանքեց.”Ես մամուլի ասածները չեմ մեկնաբանում”:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից նույնպես մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանը, ով մշտապես հասանելի է լինում լրատվամիջոցներին, այսօր անհասանելի էր դարձել: