ՄԱԿ-ի պետքարտուղարը մեղադրել է “Ալ-Քաիդային”
ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը մայիսի 10-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրել է “Ալ-Քաիդային”, հաղորդում է “Reuters”-ը:
Պան Գի Մունը կատարվածն անվանել է “մեծ, լուրջ եւ զգալի ահաբեկչական գրոհ”: Նա հավելել է, որ “կատարվածը կրկին լուրջ խնդիրներ առաջացրեց”:
Մայիսի 10-ին սիրիական հետախուզության կենտրոնական գրասենյակի մոտ 2 պայթյուն էր տեղի ունեցել, որոնք ենթադրաբար ահաբեկիչ-մահապարտների ձեռքի գործն էին: Պայթյունների զոհ դարձավ 55 մարդ, 372 մարդ վիրավորվեց: Առայժմ կատարվածի համար ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:
Սիրիայում անկայուն վիճակը շարունակվում է 2011-ի մարտից: Ավելի քան մեկ տարի ընթացող հակամարտության արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 12 հազար մարդ: