30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մազի լաքը կօգնի վարորդներին. Երկիր

Ճանապարհներին եւ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները գործածության մեջ դնելուց հետո անցել է մի քանի օր, սակայն մեր վարորդները գտել են ելքը, որ տեսանկարահանող սարքերը չֆիքսեն իրենց մեքենաների պետհամարանիշները: Այս մասին գրում է “Երկիրը”: Ըստ թերթի, համացանցում հայտնված օգտատերերից մեկը կոչ էր անել, որ իրենց մեքենաների պետհամարանիշների վրա մազի լաք փչեն. “Մազի լաք փչեք համարների վրա, օգնում […]

Արտակարգ իրավիճակների նախարարությունում`կաշառքով աշխատանք.Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, խմբագրություն  զանգահարած մի քաղաքացի տեղեկացրել է,  որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում պահակ աշխատելու համար իրենից 2 հազար դոլար գումար են պահանջել: Զանգահարողը  հավաստիացրեց, որ իրեն ասել են, թե պետք է նախապես հերթագրվել, մուծել գումարը, հետո սպասել, թե երբ են կանչելու աշխատանքի: Թերթը փորձեց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանից ճշտել տեղեկությունը: Վերջինս, լսելով հարցը, ասաց. […]

ՀՀԿ գործադիրը մարմինը չանդրադարձավ ընտրացուցակներին

Այսօր երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում  չեն քննարկվել մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների, ինչպես նաեւ համամասնականի ցուցակը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիրը որոշում ընդունեց փետրվարի 12-ին կայանալիք  Հրազդանի եւ Սպիտակի համայնքի ղեկավարների ընտրություններում պաշտպանել գործող քաղաքապետերի թեկնածությունները. համապատասխանաբար Արամ Դանիելյանին եւ Գագիկ  Սահակյանին: Նրանք հանրապետական կուսակցության անդամներ են : […]

“YouTube”-ն անց է կացնում իր սեփական կինոփառատոնը

“YouTube” կայքը կանցկացնի իր սեփական կինոփառատոնը` “Քո կինոն”  անվանումով, հայտնում է “Associated Press”-ը: Միջոցառման մասնակիցներ կարող են դառնալ բոլոր նրանք, ովքեր 2012-ի փետրվարի 2-ից մարտի 31-ը կուղարկեն իրենց կարճամետրաժ ֆիլմերը մրցույթի համար, որը, բնականաբար, կանցկացվի “YouTube”-ում: Հաղթողներին կընտրի Թոնի եւ Րիդլի Սքոտների “Scott Free Productions” ընկերությունը: Ֆիլմերը կարող են ցանկացած ժանր ներկայացնել: Եզրափակիչում հայտնված 50 […]

Սեյրան Օհանյանի առաջարկով կքննարկվի ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` քննարկելու զինծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների դրամական բավարարման հարցը: Այս մասին այսօր Henaran.am-ին   տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլո խոսնակ Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն, զինված ուժերում  մահացած զինծառայողների ընտանիքներին հատկացվող դրամական օժանդակությունն անհամաչափ է բաշխվում եւ ինքնասպանություն գործած զինծառայողների հարազատներին […]

Գեւորգ Կոստանյանը գլխով է պատասխանատու

“Ինձ համար, որպես քաղաքացի, որեւէ տարբերություն չկա, թե հանցագործը որ հոդվածով կդատվի, բայց, որպես դատախազ, ես գլխով պատասխանատու եմ ցանկացած որակման համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի փաստով քրեական գործերը, որպես կանոն  հարուցվում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով, այլ ոչ սպանության, ասել է ՀՀ զինդատախազ Գեւորգ […]

Աբովյան փողոցի մայթերը վերադարձվում են երևանցիներին

Աբովյան փողոցի մայթերին տեղադրված ժամանակավոր շինություններն ապամոնտաժելու և մայթերն ազատելու  նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից բանակցություններ էին ընթանում տնտեսվարողների հետ։ Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ՝  տնտեսվարողների մի մասը դեռևս դեկտեմբերին ինքնակամ ապամոնտաժեց իրեն պատկանող ժամանակավոր շինությունները։ Մասնավորապես ապամոնտաժվել են Թումանյան–Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարակից հատվածում, Մոսկվիչկա խանութի հարևանությամբ տեղադրված […]

Էսենցիա խմած ենթասպան մահացել է. քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ենթասպան իր բնակարանում էսենցիա է օգտագործել: Նրան հայտնաբերել է կինը եւ տեղափոխել “Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը: “Գործով նյութերի նախապատրաստման ընթացքում որոշակի հիմքեր կային ենթադրելու, չեմ կարծում որ ծառայության հետ կապված, ինքնասպանության հասցնելու  […]

Տարոն Մարգարյանը լծվել է կուսակցաշինությանը

 ՀՀԿ “Դավթաշեն”  տարածքային կազմակերպությունում տեղի ունեցած  խորհրդի նիստում մինչ 2012թ. աշխատանքային ծրագրերի քննարկմանն ու հաստատմանն անցնելը, ընտրվեցին տարածքային խորհրդի նախագահ ու տեղակալներ:     ՀՀԿ Դավթաշեն Տ/Կ  խորհրդի նախագահ վերընտրվեց Արթուր Գեւորգյանը, տեղակալներ՝ Ռուսլան Բաղդասարյանը եւ Մկրտիչ Ստեփանյանը։ Խորհրդի նիստին մասնակցեց նաեւ Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը:  

“Դինքի սպանության գործով դատական որոշումը հիասթափեցնող է”. ԵԽ պատգամավոր

Երեքշաբթի օրը թուրքական դատարանը ցմահ բանտարկության ենթարկեց հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությանը մասնակից լինելու մեջ մեղադրվողներց մեկին` Յասին Հայալին, սակայն անմեղ ճանաչեց բոլոր 19 կասկածյալներին` ահաբեկչական կազմակերպությունների հրամանով գործելու մեջ: Այս դատական որոշումը մի շարք քննադատությունների արժանացավ` պետական պաշտոնյաների ենթադրյալ հանցակցությանը չանդրադառնալու համար: Եվրոպական խորհրդարանի անդամ եւ Թուրքիայի մասով զեկուցող Ռիա Ումեն-Ռույջթենը հայտնել է. “Հրանտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ