15 Մարտի, Saturday, 2025
KFC

՛՛Ջրաշխարհ՛՛-ն ու ՛՛Դելֆինարիում՛՛-ը ՛՛մեղավոր՛՛ չե՞ն

Ազդո՞ւմ է, արդյոք, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի ու ՛՛ Դելֆինարիում՛՛-ի շահագործումը համայնքների ջրամատակարարման վրա հարցին այսօր պատասխանատուները ժխտողական պատասխան տվեցին:

Լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ հաղորդակցության և հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանն ասաց, որ այդ առթիվ հնչող բողոքող քաղաքացիներն այն համայնքների բնակիչներ են,  որոնց ջրամատակարարման համակարգը  կապ չունի ՛՛Դելֆինարիում՛՛-ի ջրամատակարարման համակարգի հետ:

Նրա խոսքով՝ ՛՛Դելֆինարիում՛՛-ը Շենգավիթի մի փոքրիկ հատվածի մեջ է մտնում: Եթե նույնիսկ դա ազդեր ջրամատակարարման վրա, ապա պետք է բողոքեին Տիգրան Մեծ փողոցի բնակիչները՛՛:

«Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի խոսքով՝ ՛՛Ջրաշխարհի  լողավազանները լցնելու համար այն արտեզյան ջուր է վերցնում ընդերքից, իսկ ՛՛Երեւան ջուր՛՛-ը ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներ է իրականացնում այնտեղ:

Նոր-Նորքի անբավարար ջրամատակարարման առնչությամբ եւս Օհանյանը նշեց. ՛՛ Թյուր է այն կարծիքը, որ վատ ջրամատակարարումը կապված է ՛՛Ջրաշխարհ՛՛-ի շահագործման հետ: Մինչեւ Երեւան ընկած հատվածում որոշ բնակավայրեր, նորակառույց թաղամասերը ջուր չունեն, դրանք սնվում են Նոր Նորքի ջրային համակարգից, եւ համակարգը չի դիմանում՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ