10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

“Ես ինքս եմ որոշումներ կայացնում”. Սուսաննա Աբրահամյանը դուրս կգա ՕԵԿ-ից

“Ես  ինքս եմ որոշումներ կայացնում, առավելապես այդ հարցում: Ես արդեն հայտարարել եմ ԶԼՄ-ներով իմ լիազորությունները վայր դնելու մասին եւ չեմ բացառել “Օրինաց երկիր” կուսակցությունից դուրս գալու հանգամանքը”,-այսօր Henaran.am-ին ասել է ՕԵԿ նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը` անդրադառնալով առավոտյան ՕԵԿ փոխնախագահ  Հեղինե Բիշարյանի արած այն հայտարարությանը, թե Սուսաննա Աբրահամյանը չի պատրաստվում ՕԵԿ-ից դուրս գալ: Հիշեցնենք, որ […]

Պետք չէ սպասել ընտրությունների օրվան. ԱՄՆ դեսպան

‘Կարեւոր է այն, որ ազատ ընտրություններին  ուղղված  ջանքերը հիմա էլ սկսվեն,  պետք չէ  սպասել ընտրությունների օրվան: Մենք փորձում ենք գտնել այն  գործընկերներին  կառավարությունից,  նրանց համար անել այն, ինչ  կարող ենք, որ նրանք կարողանան ազատ,  արդար ընտրություններին ուղղված  իրենց ջանքերը կատարեն’ – այսօր նշեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՄԻՊ-ԱՄՆ ՄԶԳ փոխընմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ: Նրա խոսքով` ԱՄՆ-ը ողջունում է բոլոր այն  հավաստիացումները, որոնք ամենաբարձր մակարդակներով են արվում: Ըստ դեսպանի, արդար ընտրություններ անցկացնելու համար իրենց դերակատարությունը պետք է ունենան ոչ միայն երկրի ղեկավարները, այլ նաեւ ընդդիմադիր ուժերը, լրագրողները, քաղաքացիական հասարակությունը, որպեսզի կառավարությունը կարողանա իրագործել իր խոստումը:

ԱՄՆ-ը տեխնիկական օժանդակություն կտրամադրի ՄԻՊ գրասենյակին

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մարտի 29-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Իրավունքի գերակայության նախաձեռնության (ABA ROLI) ներկայացուցիչները: Հուշագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի տեխնիկական օժանդակություն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊԳ), նրա […]

‘Ազգային միասնության ուխտ’-ը սատարելու է ‘Ժառանգությանը’

  Արձանագրելով ‘Ժառանգություն’  կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ քաղաքական այդ կառույցի մյուս պատգամավորների արգասաբեր գործունեությունը Ազգային Ժողովում եւ ՀՀ բնակչության մեջ ու հատկապես ընդունելով ‘Ժառանգութիւն’  կուսակցության հրապարակած ‘Ուխտ նոր Հայաստանի Հռչակագրի’  դրույթները, ԱԶԳԱՅԻՆ  ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ  ՈՒԽՏ կուսակցության ժողովը միաձայն որոշում է ԱԺ մայիսի 7-ի ընտրությանը սատարել ‘Ժառանգութեանը’` ընտրապայքարին մասնակցող կուսակցություններից ամենաարժանավորին:                   […]

Փղիկը հայտնվել է փողոցում, քանի որ չէր ցանկանում ցնցուղ ընդունել /վիդեո/

Իռլանդիայում կրկեսային փիղը “ապստամբել” է եւ փախել վարժեցնողներից: Բարեբախտաբար, Փոքրիկ մականունով փղի փախուստի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ականատեսները պատմել են, որ Փոքրիկը, որի քաշը 2,5 տոննա է, ինչ-որ կերպ գտել է կրկեսից դուրս գալու ճանապարհը եւ վազվզել փողոցներում այն ժամանակ, երբ վարժեցնողները փորձել են նրան հանգստացնել: Փիղը, սակայն, նյարդայնացած է եղել եւ չի ցանկացել […]

Ամեն էշության մի հավատացեք … ընտրել աշխատա՞նքը, թե՞ կուսակցությունը

ՀՅԴ  ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, որ ՀՅԴ Կապանի “Արամ Մանուկյան” կոմիտեն պառակտվել է երկու մասի: Թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների թվում է նաեւ Աժ պատգամավոր, դաշնակցական Գագիկ Գեւորգյանը: Այստեղ ֆավորիտ է համարվում Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ անդամներից […]

ՀՀ նախագահի կողմից երիտասարդ գիտնականներին տրամադրած գումարը տեղ է հասնելու. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի  հետ, որոնց ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել: Հիշեցնենք, որ 3 օր առաջ Հենարան մամուլի ակումբում երիտասարդ գիտնականները բարձրացրել էին գիտության ֆինասանվորման ավելացման հարցը: Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության եւ գիտության […]

Ծաղկափոշի,տիզ եւ շուն. ‘մեկնարկում է’ ալերգիաների շրջանը

Ալերգիաների ծաղկման շրջանը սկսվում է ապրիլի վերջերից, մայիսից եւ տեւում անգամ մինչեւ օգոստոս ամիսը: Հայաստանում ամենատարածված ալերգիաների պատճառը խոտերի խառնուրդներն են եւ հենց այդ սեզոնին արտահայտվում են ալերգիաների ախտանիշները՝ քթի փակվածություն, աչքերի փակվածություն, քոր, հոսք քթից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը: Բժշկուհու վստահեցմամբ՝ մեր երկրում ծառերի նկատմամբ ալերգիան այնքան էլ […]

ԱԵԼ-ի գագաթաժողովը Բաղդադում բացվել է ահաբեկչությամբ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել այսօր` Արաբական երկրների լիգայի գագաթաժողովից առաջ, տեղեկացնում է “AFP”-ը: Ռումբը պայթել է այսպես կոչված “Կանաչ տարածք”-ից ոչ հեռու, որտեղ տեղակայված են պետական հաստատությունների մեծ մասը եւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել: Չնայած պայթյունին, Սիրիայի իրադարձությունների քննարկմանը նվիրված գագաթաժողովը բացվել է: Ֆորումին […]

Կանաչների միությունը ահազանգում է. Թեղուտը վտանգված է

Այսօր Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հաղորդագրություն է տարածել Թեղուտի խնդիրների հետ կապված, որում մասնավորապես ասված է. ‘ՀՀ բնապահպանության նախարարության արտոնագրով ‘’Արմենիան Քափըր Փրոգրամ’’ ՓԲ ընկերությանը թույլատրվել է ուսումնասիրել եւ ապա շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանի անտառներում գտնվող ‘’Թեղուտ’’ պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ