27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փանոսյանը ներկայացրեց ՛՛առանց անհարկի պարզաբանումների՛՛

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը ներկայացրեց աշխատանքների արդյունքները` առանց, ինչպես ինքն ասաց, նախապես անհարկի պարզաբանումների:

Ոլորտում բարելավվել է նոտարական համակարգը. տեսչության պետի խոսքով՝ եթե 2011-ի հուլիս- դեկտեմբերին նոտարական գործունեությունից բողոքների թիվը 180 էր, ապա այս տարվա հունվար-մայիսին ստացվել է 94 բողոք, որոնց մեծ մասը կրկնություն է, ինչն ակնհայտ առաջխաղացում է: Նոտարիատի եւ ՔԿԱԳ մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժինն առանձնացրել է հանդիպող հիմնական խախտումները:

Քաղաքացիների կողմից բազմաթիվ դժվարություններ են եղել նոտարական գործողությունների հետ կապված տուրքերի եւ ծառայությունների վճարման գանձման մեխանիզմի շուրջ.՛՛ Բողոքների հիման վրա ստուգայցեր են կատարվել: Բաժնի կողմից քննարկվել են շուրջ 300 դիմում եւ բողոք, հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են տույժեր թե օրենքի պահանջների, թե նոտարական էթիկայի պահանջների խախտման համար՛՛:

2011թ-ի հունիսից մինչեւ 2012թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժին ստացվել է 477 դիմում-բողոք: Ն. Փանոսյանը մանրամասնեց.՛՛դիմումների մեծ մասը` 161-ը` այլ պահանջների են վերաբերել, այդ թվում` ՀՀ ԱՆ իրավասություններից դուրս, իսկ 153-ը` դատարանի գործունեությանը միջամտելու կամ դատական ակտերի վերանայման խնդրին: 149 դիմում վերաբերել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն՛՛:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ