Ոչ մի ձայն կոալիցիոն ուժերին. ՆԺԿ

Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Նոր Ժամանակներ” կուսակցության ակտիվի հերթական ժողովը: Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցն էր: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: […]