Պրոֆայլերը հիշում է 3 կուսակցության անուն
Ռուսաստանում գործող Ստի բացահայտման միջազգային ակադեմիայում ուսանած Սպարտակ Պետրոսյանը Հայաստանում, որպես պրոֆայլեր` ստի բացահայտման մասնագետ, միայն ինքն իրեն է ճանաչում: Նրա կարծիքով՝ ժամանակակից կյանքում ստի բացահայտումների մեխանիզմները ենթարկվել են մի շարք փոփոխությունների:
՛՛ Օրինակ՝ Հին Չինաստանում ստախոսին բացահայտելու համար նրա լեզվի վրա բրնձի փոշի էին լցնում, եթե հարցազրույցի ընթացքում այն չոր էր մնում, ուրեմն մարդը ստում է՛՛: Ըստ Սպարտակ Պետրոսյանի` Ռուսաստանում ունեցած փորձի, գողության կամ նմանատիպ հանցագործության բացահայտման համար, այսօր պրոֆայլերին անհրաժեշտ է մեկից երկու ժամ:
Իսկ արդյոք պրոֆայլերը Հայաստանում կարո՞ղ է համագործակցել դատախազության հետ. Պետրոսյանը նշեց, որ համագործակցության համար անհրաժեշտ է համապատասխան օրենք, որը դեռևս Հայաստանում չկա:
Այս մասնագետներն իրենց հմտությունները չե՞ն գործածում քաղաքականության մեջ հարցին պրոֆայլերն արձագանքեց, որ անձամբ ինքը քաղաքականությունից այնքան հեռու է, որ հազիվ երեք կուսակցության անուն կարողանա հիշել: