20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Լարախաղացը պարանի վրայով քայլելով կանցնի Նիագարա ջրվեժի վրայով /վիդեո/

“Թռչող Վալենդաները” հայտնի կրկեսային գերդաստանի 7-րդ սերնդի ներկայացուցիչ Նիք Վալենդան այսօր կփորձի պարանի վրա քայլելով անցնել Նիագարա ջրվեժի վրայով: Վերջին անգամ նման փորձ կատարվել է 100 տարի առաջ:

“Զբոսանքը” պարանի վրայով լարախաղացը կսկսի ջրվեժի ամերիկյան մասից եւ կավարտի կանադական մասում: Վալենդայի սխրանքն ուղիղ եթերում կհեռարձակի ամերիկյան “ABC” հեռուստաալիքը: Միլիոնավոր զբոսաշրջիկներ արդեն զբաղեցրել են մոտակա հյուրանոցների համարները:

550 մետր ճանապարհը Վալենդան ակնկալում է հաղթահարել 40 րոպեում: Լարախաղացին կապահովագրեն փրկարար ուղղաթիռը եւ ջրասուզակների խումբը: Ջրվեժի բարձրությունը 52 մետր է:

Վալենդան 6 անգամ գրանվել է Գինեսի ռեկորդների գրքում, այդ թվում` հեծանիվով լարի վրայով ամենաերկար ուղին անցնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ