14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պենտագոնում առաջին անգամ տեղի կունենա համասեռամոլներին նվիրված միջոցառում

Պենտագոնն իր պատմության մեջ առաջին անգամ տոն կկազմակերպի հոմոսեքսուալների եւ լեսբուհիների պատվին: Այդ մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Էյլին Լայնեզը: Միջոցառման մանրամասները դեռեւս քննարկվում են, այն կանցկացվի  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների  զինվորական ծառայության սահմանափակումները ` չեղյալ հայտարարող օրենքի մեկ տարին նշելու եւ համասեռամոլների մեկամսյակի շրջանակներում: Հունիսին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ավանդաբար անց են կացվում գեյ-շքերթներ:

2010-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր ստորագրեց, որով չեղյալ հայտարարվեց Բիլլ Քլինթոնի օրոք ընդունված օրենքը, ըստ որի համասեռամոլներին թույլատրվում էր ծառայել ԱՄՆ զինված ուժերում, սակայն նրանք իրավունք չունեին բացահայտել իրենց սեռական կողմնորոշումը, իսկ զինվորական հրամանատարությունն իրավունք չուներ հարցնել դրա մասին:

Համասեռամոլները երկար տարիներ պայքարում էին այդ օրենքի դեմ եւ հանուն իրենց իրավունքի` ազատորեն խոսելու իրենց սեռական կողմորոշման մասին, այդ թվում` ծառայության ժամանակ: 2011-ից գործող օրենքի համաձայն սեռական կողմնորոշումը չի կարող պատճառ հանդիսանալ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար:

Իսկ վերջերս Բարաք Օբաման դարձավ առաջին ամերիկյան նախագահը, ով հավանություն տվեց միասեռական զույգերի ամուսնություններին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ