20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Այսօր Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է

Ֆրանսիայում այսօր ավարտվում է նախընտրական քարոզարշավը, տեղեկացնում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Այսօր քարոզչության վերջին օրն է “լռության օրվանից” առաջ: Թեկնածուները վերջին հնարավորությունն ունեն ընտրողներին իրենց կողմը գրավելու համար: Որեւէ զանգվածային միջոցառում, ինչպես մի քանի օրա առաջ էին կազմակերպել գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը, չի ծրագրվել: Կիրակի այս 2 թեկնածուները Փարիզում նախընտրական 100 […]

Տեր-Պետրոսյան-Ծառուկյան պայմանավորվածություն. Ազգ

Թերթը ուշագրավ բացահայտումներ է անում վերջին շրջանում քաղաքագիտական շրջանակներում ամենաքննարկվող հարցի վերաբերյալ: Ռեւերանսներից մինչեւ սիրախաղ, հաշվարկով ամուսնություն. որակվող ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները բացահայտել է ռուսական պարբերականը: Թերթը գրում է. “Հեղինակավոր “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի ուկրաինական հրատարակությունն իր երեկվա համարում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին եւ ընթացիկ ընտրարշավի առանձնահատկություններին: Թարգմանաբար եւ աննշան կրճատումներով ընթերցողին ենք ներկայացնում ուկրաինացի լրագրող Դմիտրի […]

Ընտրարշավի ընթացքում քիթ ջարդելը անձնական բնո՞ւյթ է կրում. Առավոտ

Թերթի թղթակիցը օրերս Արթիկում քարոզարշավի եկած դաշնակցական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանին հարցերլ է, թե ինչ գնահատական կտա քարոզարշավին, իրենց ծեծելու փորձ երբեւէ արե՞լ են, ինչպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակվեցին ՀԱԿ ակտիվիստների վրա, նույնիսկ ջարդեցին Բաբկեն Գարոյանի քիթը: “Այո, նման որոշ դեպքեր կան, բայց ասեմ ձեզ` որքան  որ առնչվում եմ տեղամասերի հետ, այնուամենայնիվ, խանգարիչ հանգամանք չկա, դա […]

Լեւոնը չի ներում Սերժին` իր հետ չխաղալու համար. Irates de facto

Հոդվածագիրը վերլուծելով ՀԱԿ-ի ընտրական նկրտումները, փորձում է հասկանալ, թե ինչ մոտիվացմամբ է շարժվում իր քաղաքական պիկին հրաժեշտ տված ՀԱԿ-ն ու մասնավորապես նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանը: “Լեւոնը ներելով չի ներում Սերժին, ով չուզեց խաղալ իր հետ, սկսեց երկխոսել, ապա տեսավ, որ ՀԱԿ-ն ամեն բան “ուրիշ տեղ” է տանում, ասաց` գնացեք, որտներդ ուզածի չափ նստեք Ազատության հրապարակում ու […]

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Աֆղանստանին նվիրված՝ ՆԱՏՕ-ի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը

Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը: Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած` Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը […]

Ծառուկյանը խոստացել է կտրել ականջները

Թերթի տեղեկություններով` օրերս Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանին` Բենզին Ռուբոյին: Նա ասել է, որ ինքը Բենզին Ռուբոյին ամենախիստ ձևով է պատժելու: “Ականջները կտրելու եմ”,-հայտարարել է նա: Ծառուկյանը ասել է նաև, որ երբ Մասումյանը ԲՀԿ-ական է եղել, իրենից մի անգամ 30 հազար, մի անգամ էլ 50 հազար դոլար է խնդրել` առողջական […]

Ոստիկաններն ակտավորել են ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանին. Ժամանակ

Թերթը գրում է, որ երեկ, ժամը 09,30-ին ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող կրպակներից առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանին`պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել: “Ասացի` ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու”,- թերթին ասել է Մանվել Սարգսյանը: Հարցին` […]

Կորոշվի արդյոք նոր վարչապետի հարցը. Ավանգարդ

Թերթը նկատում է, որ ընտրությունների բուռն շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաճախակի դարձած արտասահմանյան ուղևորությունները սկսել են հետաքրքրել շատերին: Դեռ վերջերս նա մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, իսկ ահա այս պահին գտնվում է Մոսկվայում: Իհարկե, տարօրինակ չի կարող համարվել, որ Հայաստանի “ամենաերիտասարդ թոշակառուն”, ով, փառք Աստծո, հսկայական ֆինանսական միջոցներ ունի, արտասահմանյան ուղևորությունների է մեկնում: Ըստ […]

Բրյուսովի համալսարանը գնորդ ունի՞

Թերթը հղում անելով  “որոշ խոսակցություններին”, գրում է, որ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, և հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը: Թերթի տեղեկություններով Բրյուսովի անվան համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքը հյուրանոց դարձնել:

ՀՀԿ-ն խաղի կանոններ է ամրագրել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր`ապրիլի 19-ին, գումարել է գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին  հայտնեց, որ նիստում քննարկվել են քաղաքական քարոզարշավի հետ կապված հարցեր: Մասնավորպես գործադիր մարմինը միաձայն որոշել է. 1-ին. ընդունել  ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնները: Կանոնակարգը առաջարկել է ՀՀԿ գործադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ