15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Վեց կուսակցություն տեսանկարահանելու են քվեարկության ընթացքն ու արդյունքները

Ընտրություններին մասնակցող 6 քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ նկարահանելու են քվեարկության ընթացքը ընտրատեղամասերում: Հայտարարությունում ասվում է. ‘Մենք` ‘Բարգավաճ Հայաստան’, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, ‘Օրինաց Երկիր’ կուսակցությունների ներկայացուցիչներս, կարեւորելով 2012 Ազգային ժողովի ընտրությունների անցկացման որակը ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի […]

Հոլիվուդի Փառքի արահետը համալրվեց եւս մեկ աստղով

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն արժանացել է Հոլիվուդի Փառքի արահետում իր անվանական աստղն ունենալու պատվին: Յոհանսոնն, ով վերջերս էկրան բարձրացած “Վրիժառուները” ֆիմի հերոսուհին է, հանդիսավոր արարողությանը ժամանել է նկարահանման հրապարակի զուգընկեր Ջերեմի Ռեների հետ: “Երբ ինձ ասացին, որ ես արժանացել եմ անվանական աստղի Փառքի արահետում, ես մտածեցի, որ եկել է նաեւ իմ ժամանակը` սա ճանապարհ է […]

Իմաստ չունի պնդել, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ. “Ժառանգություն”

Այս քարոզարշավը շահեկանորեն տարբերվեց նախորդներից, քանի որ իշխանության կողմից շատ քիչ ենք տեսնում օրենքի խախտման դեպքեր”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, եւ հավելեց, որ այս ընթացքում լուրջ ցնցումներ չեն եղել: “Մայիսի 6-ից հետո մենք մեր գնահատականը կտանք, որը ոչ մեկի հետ պայմանավորված չէ”,-ընդգծեց Հակոբյանն ու անդրադարձավ միասնական շտաբի անդամների […]

Հացադուլ ԿԸՀ-ի քթի տակ /ֆոտո, վիդեո/

                Մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ասուլիսից հետո պատրաստվում է գնալ ԿԸՀ եւ մեկ շաբաթյա հացադուլ անել` բոյկոտելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Արտավազդ Վարդանյանը մտավորականությանը եւ հասարակությանը կոչ է անում ինքնակազմակերպվել եւ այս ընտրություններին այլընտանք գտնել, […]

ԱՄՆ-ի հանրապետականների թեկնածուների շարքերը նվազում են

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը դուրս է եկել նախագահական մրցապայքարից, տեղեկացնում է “Reuters”-ը: Նա  բավականին զիջում էր Հանրապետական փրայմերիզի ֆավորիտ Միթ Ռոմնիին: Գենգրիչը պաշտոնապես չի աջակցել Ռոմնիին, սակայն հայտնել է, որ Հանրապետականներն այլընտրանք չունեն, բացի Մասաչուսեթսի նախկին նահանգապետին աջակցելուց: Գենգրիչը հայտարարել է նաեւ, որ ընտրական մրցապայքարից դուրս գալը չի նշանակում, որ ինքը […]

Սյունեցին առանց ձեզ էլ տեր է … /վիդեո/

  ”Ամբոխավարությունն այնքան խորությամբ է նստած որոշ քարոզիչների մեջ, որ սյունիքյան հանդիպումներում տեղի անտեղի բացականչում են` մենք տեր ենք յուրաքանչյուրի ձայնին, ստիպված եմ հակադարձել, պարոնա՛յք, սյունեցին առանց ձեզ էլ տեր է իր արժանապատվությանը: Անցած մեկ ամսում դուք հնարավորություն ուենցաք լսելու քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, հատկապես սոցիալական ոլորտում շատերը ձեզ ոսկե սարեր խոստացան, ոչինչ չխնայեցին մեր […]

Թուրքերը “ոչ ալկոհոլային” հյուրանոց կբացեն

Թուրքական Մարդին քաղաքում հունիսին կբացվի նոր հյուրանոց, որը մյուս  հյուրանոցներից կտարբերվի նրանով, որ այնտեղ կտրականապես կարգելվի ալկոհոլը: Այն կբացակայի ոչ միայն սենյակների բարերից, այլ նաեւ հյուրանոցի ընդհանուր բարից եւ ճաշացանկից, հաղորդում է “Travel”-ը: Ճամփորդների հիմնական մասը, որի վրա կենտրոնացած կլինի հյուրանոցը, գործարար-ճանապարհորդներն են, ովքեր լարված աշխատանքային օրվանից հետո հանգստի կարիք ունեն, ինչպես նաեւ մուսալմանները, ում […]

Սերժ Սարգսյանի մարտական ընկերը մարտական է տրամադրված …

Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25  ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Սասուն Միքայելյանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե  “մենք մեր մարտական ընկերների արյունը չենք ուրանում, չնայած ոմանք փոխել են իրենց հայացքները”: Սերժ Սարգսյանը այդ մասին ասել է երեկ, Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ: Սասուն Միքայելյանը ներկա չէր հավաքին, նա նույն […]

Բնական փողոց դուրս եկողներ չեն լինի. Գալուստ Սահակյան

Եթե լինեն հետընտրական սրացումներ, ապա դրանք արհեստական կլինեն: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով հետընտրական հնարավոր սրացումներից: Հիշեցնենք, մայիսի 7-ին ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրելու Ազատության հրապարակում, իսկ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն չեն բացառել “ընտրությունների կեղծման դեպքում փողոց դուրս գալը”: ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ` քարոզարշավի  մեկ ամիսը ցույց տվեց, որ ընթացքը […]

Պետդուման ԼՂ հակամարտության վերաբերյալ որոշում կքննարկի

ՌԴ Պետդումայի պատգամավոր, “Արդար Ռուսաստան” կուսակցության ներկայցուցիչ Ալեքսեյ Միտրոֆանովը  “Vesti.Az”-ին հայտնել է, որ ինքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշում է մշակում, որը շուտով կներկայացնի Դումա: Միտրոֆանովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հակված է ռազմական հարաբերությունների հաստատմանը, քանի որ այն  բարձրացնում է իր ռազմական հզորությունը տեխնիկայի նորագույն նմուշներով: “Ադրբեջանական կողմը ակտիվ կերպով պատրաստվում է պատերազմի եւ, իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ