Զոլյանն ընդդեմ Աշոտյանի. 2-րդ ռաունդ /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայտի քննումը ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի:
Նախկին ռեկտորը վիճարկում է ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների իրավասությունը: Ըստ հայցի` Զոլյանը թույլ է տվել ՀՀ 3 օրենքների եւ մի շարք նորմատիվ օրենսդրական նորմերի խախտում: Մասնավորապես խոսքը վերաբերում է ԲՈՒՀ-ում ընթացող ուսուցման ձեւերին եւ նրան, որ Զոլյանի հրամանով աշխատանքի են ընդունվել բազային կրթություն չունեցող մանկավարժներ:
Բնականաբար, Զոլյանը համաձայն չէ: Նա ներկայացրեց իր առարկությունները: Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 11-ին է: Նախարարության ներկայացուցիչները պետք է ներկայացնեն հիմնավոր ապացույցներ: