Երկրաշարժ Վեդիից 17 կմ արեւելք
Օգոստոսի 23-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԾ-ի դիտացանցի կողմից գրանցված երկրաշարժերից մեկի օջախն էր գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն տեղի է ունեցել օգոստոսի 26-ին` 3 բալ ուժգնությամբ, իսկ էպիկենտրոնը գտնվում է Վեդի քաղաքից 17 կմ արևելք: Henaran.am-ին տեղեկացնում են ԱԻՆ “ՍՊԾ” գործակալությունից:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 12 երկրաշարժ: Օգոստոսի 25-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Չալդրան քաղաքից 29 կմ հարավ-արևմուտք: Հաջորդ օրը Ադրբեջանի Շեքի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Օգոստոսի 27-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպեկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքից 16 կմ հարավ-արևելք: Նույն օրը Վրաստանի Դմանիսի քաղաքից 23 կմ արևմուտք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օգոստոսի 27-ին և 29-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնները գտնվում են Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Քվարելի քաղաքից 10 կմ և 17 կմ հյուսիս-արևելք: Օգոստոսի 28-ին 3 բալ ուժգնությամբ գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը Թուրքիայի Դիյադին քաղաքից 16 կմ հյուսիս գտնվող հատվածում է: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս արևմուտքում: Ս.թ. օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 5 հետցնցում (3.5-ից մեծ մագնիտուդով):