25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թոխմախ գոլից դուրս է բերվել 12-ամյա տղայի մարմինը

Այսօր ժամը 16 00-ին Ոստիկանության էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող Լիոնի անունը կրող այգու` Վարդավառի արհեստական (թոխմախ գոլ) լճում երեխա է ընկել :

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամանել են Ոստիկանության էրեբունի բաժնի օպերատիվ խումբը` էրէբունու Ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ:

Ոստիկանների կանչով մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Արտակարգ իրավիճակներին նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն ու ջրասուզակը, երեխային ջրից դուրս է բերել Կատովսկի փողոցի բնակիչ` 21-ամյա Գևորգ Խլոպուզյանը: Ժամանել է նաև 1-03 ծառայության 41 բրիգադը: Քաղաքացու կողմից երեխային ջրից դուրս բերելուց հետո, երեխայի հարազատներն ու բժիշկները փորձում էին արհեստական շնչառության միջոցով երեխային օգնություն ցուցաբերել, սակայն, այդ ամենը օգուտ չտվեց:

Ոստիկանության էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի հանձնարարականով տեղում պարզվել է որ, մահացած երեխան Սարի Թաղի բնակիչ` 12-ամյա Սարգիս Կլոկչյանն էր:

Երեխան իր եղբոր և քրոջ հետ գտնվելիս է եղել լճի ափին` երկաթե ճաղավանդակի վրա նստած: Այդ ժամանակ Սարգիսն ընկել է ջուրը: Նրանց ընտանիքը Սարի Թաղում բնակվում էին վարձակալական հիմունքներով: Երեխան սովորում էր Կենտրոննն վարչական շրջանի Կատինյանի անվան 4-րդ դասարանում:

Դեպքի վայր է ժամանել նաև դատական բժիշկը: Այս պահին նշված վայրում աշխատում են ՈՔԳՎ Երևանի քննչական գլխավոր վարչության Էրեբունու քնչական բաժնի խումբը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ