18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

9 սմ-անոց տզրուկը 3 շաբաթ ապրել է տղամարդու կոկորդում

Վիետնամի 31-ամյա մի բնակչի օրգանիզմ ձկնորսության ժամանակ տզրուկ է ներխուժել: Տղամարդը շնչահեղձ է եղել եւ արնահոսել 20 օր շարունակ: Այդ օրերի ընթացքում կոկորդի ցավից տառապելուց հետո միայն նա դիմել է բժիշկների օգնությանը:

Տղամարդուն հետազոտելուց հետո բժիշկները պարզել են, որ նրա կոկորդում 9 սմ-անոց տզրուկ կա: Ձկնորսը զարմացած բժիշկներին պատմել է, որ մոտ 3 շաբաթ առաջ խեցգետիններ որսալիս է եղել գետի մոտ եւ բերանում պահել է լապտերը` աշխատանքը հեշտացնելու համար: Այդ կերպ էլ կենդանին հայտնվել է նրա օրգանիզմում եւ սկսել արնահոսել:

Մասնագետների խոսքով` տզրուկը զարմանալիորեն դիմացկունություն է ցուցաբերել` ողջ մնալով եւ դեռեւս շարժվելով նույնիսկ վիրաբուժական սեղանի վրա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ