11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Շոկոլադը տղամարդկանց փրկում է արյան զեղումից

Շոկոլադի պարբերական օգտագործումը տղամարդկանց մոտ նվազեցնում է արյան զեղում ստանալու հավանականությունը: Նման եզրակացության են եկել շվեդական Թագավորական Կարոլինյան ինստիտուտի գիտնականները: Ըստ նրանց կատարած հետազոտության արդյունքների` շաբաթական մեկ շոկոլադե բատոն ուտելը  17 տոկոսով նվազեցնում է արյան զեղման հավանականությունը հաջորդ 10 տարիների ընթացքում:

Հետազոտությանը մասնակցել են շուրջ 37 հազար  49-75 տարեկան շվեդ տղամարդիկ: Մասնագետները գնահատել են նրանց սննդակարգը տասնյակ տարիների ընթացքում եւ գրանցել են արյան զեղման 1995 դեպք: Այն տղամարդիկ, որոնք շոկոլադի չափավոր քանակություն էին օգտագործել, ավելի քիչ են վտանգված եղել, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն օգտագործել այն:

Հետազոտության ղեկավար բժշկուհու կարծիքով` նման դրական ազդեցության պատճառը շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնիդներն են, որոնք պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից: Ենթադրվում է, որ դրանք նաեւ կարող են նվազեցնել արյան մեջ վնասակար խոլեստերինի քանակությունը եւ արյան ճնշումը:

Չնայած այս ամենին, բժիշկները անհրաժեշտ են համարում շարունակել հետազոտությունը, նախքան շոկոլադի կիրառումը երաշխավորելը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ