Շառլ Ազնավուրը հանդիպեց շանհայաբնակ հայության հետ

Հունիսի 18-ին Շանհայում կայացավ մեծ միջազգային ճանաչում ունեցող բարեգործական հեղինակավոր գալա համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրավիրվել Շառլ Ազնավուրը: Հունիսի 19-ին Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց Ազնավուրի հանդիպումը շանհայաբնակ հայության հետ: Դեսպան Արմեն Սարգսյանը հյուրին ներկայացրեց հավաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնույթ հարցեր ուղղեցին իրենց մեծանուն հայրենակցին: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում […]