16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վլ. Կազիմիրովը` Բաքվի ստորության մասին

“Независимая газета”-ն հրապարակել է 1992-96-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը, որում նա անդրադառնում է Ադրբեջանի գործելաոճին եւ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործին, որը վերջինս անվանել է “сафаровщина”:

Կազիմիրովը մասնավորապես ընդգծում է Բաքվի` պարտավորություններ ստանձնելու եւ դրանք իրականացնելու չափի մասին` նշելով, որ Բաքուն որդեգրել է ստորագրված փաստաթղթերից հրաժարվելու քաղաքականություն, որի հետ 1991-94-ին բազմիցս բախվել են ԵԱՀԿ միջնորդները:

Կազիմիրովը հիշեցնում է 1993-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունած 822 բանաձեւը, որը հաստատել են Երեւանն ու Ստեփանակերտը, իսկ Բաքուն նույնիսկ պատասխան չի տվել: 1993-ի ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ խուսափել է հրադադարից կամ ստորագրել է փաստաթղթեր եւ միշտ չէ, որ կատարել է դրանք:

Որպես հավաստիացում իր խոսքերի` Կազիմիրովը կոնկրետ փաստեր է արձանագրում: 1994-ի փետրվարի 14-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը արձանագրություն են ստորագրել, ըստ որի 10 օրից պետք է հրադադարի անցնեին եւ զորքերը դուրս բերեին շփման գծից: Սակայն քիչ ժամանակ անց Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել զորքերը:

“Եվս նմանատիպ մեկ այլ միջադեպ  տեղի ունեցավ 1994-ի մայիսի 12-ին կնքված հրադադարից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրեց, որը չեղյալ հայտարարեց 2 օր անց”,-հիշատակում է Կազիմիրովը:

Կազիմիրովի հավաստմամբ` ամենախայտառակը 1995-ի փետրվարի 4-ին ԵԱՀԿ հովանու ներքո Բաքվի կողմից ստորագրված համաձայնությունն է եղել` հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որը նախապես համաձայնեցված է եղել Հեյդար Ալիեւի հետ, սակայն դա չի խանգարել, որպեսզի Բաքուն չհետեւի նաեւ դրան: Բաքուն շարունակում է արհամարհել դա` հերքելով այդ համաձայնության գոյության փաստը: Կազիմիրովի կարծիքով` ԵԱՀԿ ղեկավարները համառություն չեն ցուցաբերում այդ հարցում:

“Այսօր էլ Իլհամ Ալիեւը պնդում է, թե պատերազմը չի վերջացել` միաժամակ արտահայտվելով խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու մասին: Իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող նախընտրական տրամադրությունները եւս դժվարեցնում են միջնորդական աշխատանքը, հիմա էլ անհեթեթ խոչընդոտը`  “сафаровщина”-ն”,-նշում է Կազիմիրովը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ