Ջուսի մերկ տղամարդուց տեղյակ չեն
Եթե քաղաքական քննարկումների հարթակում ՀՀ նախագահն է` իր կառավարությանը շշպռող ելույթով, ապա շոու բիզնեսի հարթակը վերջինաստղային հարսանիքներին զուգահեռ շարունակում է քննարկել համացանցում հայտնված երգչուհի Ջուսի սկանդալային լուսանկարները: Դրանցում Ջուսը պատկերված է մերկ տղամարդու հետ:
Որոշ օգտատերեր պնդում են, որ չարժե հանուն շոու-բիզնեսի կամ PR-ի նկարվել մերկ տղամարդու հետ. դա հայեցի չէ: Մյուսներն էլ ընդունում են նրան այնպես, ինչպես որ կա` ազատ, անկեղծ ու անկաշկանդ: Լուրեր տարածվեցին, թե գործընկեր աստղերը ևս քննադատում են Ջուսին համարձակության համար:
Սակայն, ինչպես պարզեց Henaran.am-ը, աստղերը նույնիսկ ծանոթ չեն այդ լուսանկարներին:
Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն հետևում հայկական շոու-բիզնեսին և չեն էլ լսել այդ լուսանկարների մասին:
Լեյլա Սարիբեկյանը ևս ոչ տեսել, ոչ էլ լսել էր սկանդալային լուսանկարների մասին: Համարձակ էսսեիստը`Վիոլետ Գրիգորյանն էլ տեղյակ չէ Ջուսի լուսանկարներից:
Սոֆի Մխեյանն էլ քաղաքում չէր: