15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտերկրի էժանագին տրանսպորտը աղտոտում է օդը

‘Օդի աղտոտվածության 90 տոկոսից ավելին շարժական տրանսպորտի աղտոտումներն են առաջացնում’, -Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը:  Հատկապես խնդիր են առաջացնում արտերկրից բերվող տրանսպորտային միջոցները, որոնք այլ երկրներում օգտագործման  համար այլևս պիտանի չեն, և արժեքն էլ համեմատաբար ցածր է: Օդը աղտոտում է նաև փոշին, որ կա ամեն տեղ և  առաջանում է շինարարական աշխատանքների պատճառով:

“Նույնիսկ երբ անձրև է գալիս, տեսանելի է դառնում, որ անձրևաջրին կարծես թե փոխարինել է կեղտոտ ջուրը’,-նշեց Զարաֆյանը:

Բնապահպանի խոսքով` մենք զրկվել ենք անտառածածկ տարածքներից ու կանաչ համակարգից: “Երևանը զրկվել է շնչառական և փոշի կլանող տարբեր արտերիաներից: Մայրաքաղաքի կենտրոնը ամբողջովին անմխիթար վիճակում է”:

Զարաֆյանը հիշեցրեց Հյուսիսային պողոտայի մասին` նշելով, որ նախկինում այս տարածքում յուրաքանչյուր տուն ուներ իր բակը, կար միկրոհամակարգ, որը մաքուր օդ էր կուտակում:

Մաքուր օդ շնչելու համար նախ եւ առաջ պետք է վերադարձնել անտառներն ու ավելացնել կանաչ տարածքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ