14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ավարտվեցին Երևան-Սևան մայրուղու չորս հատվածում շտապ բժշկական օգնության բրիգադների լրացուցիչ հերթապահությունները։

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադները դրանք իրականացրեցին հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 15-ը ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով։

Լրացուցիչ հերթապահությունների ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի վարչական սահմաններում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել  24, իսկ  ՀՀ Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում` 6 դեպքում:

Այդ ընթացքում մեկ վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողը տեղափոխվել է Սևանի հիվանդանոց։ Մեկ վթար էլ տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա: Տուժածը գանգուղեղային վնասվածքով, անձնական տրանսպորտով, տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Օգոստոսի 18-ին, առավոտյան ժամը 09.20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում արձանագրված ավտովթարի առիթով, ցավոք, շտապբուժօգնության ծառայությանը դեպքից կես ժամ ուշ են տեղեկացրել, ինչի արդյունքում ավտոմեքենաներում եղած քաղաքացիները պատահական մեքենաներով են գնացել Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն և անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել։ Բարեբախտաբար այս դեպքում լուրջ վնասվածքներ չեն եղել։

Նշենք, որ այս նախաձեռնության առթիվ նախարարությունը բազմաթիվ լավ արձագանքներ է ստացել ազգաբնակչությունից։ Մարդիկ գտնում են, որ մայրուղում շտապօգնության մեքենաների առկայությունն ինքնին   զգաստացնում է վարորդներին։ Միաժամանակ, երթևեկողները, իմանալով այս հերթապահությունների մասին, տարբեր խնդիրներով դիմել են  շտապօգնության ծառայությանը։ Բժիշկներն էլ նշում են,  որ հաճույքով են կատարել իրենց վրա դրված պարտականությունը։

Երևան-Սևան մայրուղում լրացուցիչ հերթապահությունների ժամանակ  հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին դիմել են  հիմնականում հիպերտոնիկ կրիզի,  թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի կապակցությամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ