11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արեւելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը եւ Վիլնյուսում […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը. ԱԳՆ

“Ինչպես հայտնի ասույթն է պնդում, որքան մեծ է սուտը այնքան ավելի հեշտ է դրան հավատալ: Թերեւս ադրբեջանական դիվանագիտության պատասխանատուներին այս միտքը շատ է դուր եկել: Չնայած թե դիվանագիտության տեսաբանները, թե պրակտիկ դիվանագետները նշում են, որ  ժամանակակից աշխարհի դիվանագետի համար առաջին սկզբունքներից մեկը ազնվությունն է, մեր հարեւանի դիվանագետները շարունակում են տեղեկատվական դաշտը “հարստացնել” բացահայտ սուտ տեղեկություններով: […]

Առաջիկա օրերին անձրեւ չի գա

Հուլիսի 24-28-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան՝ 3-8 մ/վրկ: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը 24-25-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երեւանում նույնպես հուլիսի 24-28-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ադրբեջանը խախտել է սպառազինությունների պայմանագրի դրույթները.ՄԱԿ

Հուլիսի 23-ին ՄԱԿ-ում տարածվել է կազմակերպության Գլխավոր քարտուղարի` Բան Կի-Մունի “Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում” խորագրով զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի դրույթների խախտմանը: Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Ըստ զեկույցի` պայմանագրի դերն աճել է հատկապես Հարավային Կովկասում եւ մասնավորապես` Ադրբեջանում, “որն սկսել է […]

ԲՀԿ-ն չի միացել “Հարսնաքար”-ի գործով հարցաշարին

ԱԺ ընդդիմադիր երեք կուսակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը” “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված  “հետեւյալ հարցաշարն են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը: Նկատենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի միացել հարցաշարին, որը ներկայացնում ենք ստորեւ: “2012թ. հունիսի 17-ին  “Հարսնաքար” ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի հետեւանքով սպանվեց  ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի […]

Իրաքում պայթյուններ են. շուրջ 100 մարդ է զոհվել

Առնվազն 107 մարդ զովել եւ 268-ը վիրավորվել են Իրաքում տեղի ունեցած մի շարք  պայթյունների հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն: Ոստիկանների խոսքով` զինված գրոհայինները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող ռազմական բազայի վրա: Հարձակման զոհն է դարձել 15 զինծառայող: Բաղդադից 30  կմ դեպի հարավ գտնվող Մահմուդիա քաղաքում մեքենաների պայթյունից 10 մարդ է զոհվել: Հարեւան Մադաին քաղաքում մի […]

Մանկատան աղջիկներին տանում են Թուրքիա. Առավոտ

“Առավոտ”-ի ընթերցողները  ահազանգել են, որ Գավառի մանկատան աղջիկ սաներին տանում են Թուրքիա: Թերթի թղթակցի հետ զրույցում տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը չհերքեց լուրը: “ Նա հավելեց, որ մեկնողների խմբում ոչ միայն աղջիկներ, այլեւ տղաներ կան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու մանկատան ղեկավարության ներկայացուցիչներ: Նրա ասելով, “թուրքական” միջոցառումը հետեւյալ բնույթի է. “Դա, այսպես ասած, մշակութային միջոցառում է […]

Կախեթցիներին՝ գինի, ջավախքցիներին՝ ոչ էլ կարտոֆի՞լ.Ազգ

 Հուլիսի 19-ին Վրաստանի արեւելյան ու հարավային շրջաններում տեղի ունեցած փոթորկից տուժել են բազմաթիվ բնակավայրեր ու հողատարածքներ, այդ թվում` Ջավախքի որոշ հատվածը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային իշխանությունները դեռեւս չեն հաշվել վնասի չափը, սակայն արդեն իսկ հայտնի է, որ աղետի հետեւանքով ոչնչացվել է գրեթե ամբողջ բերքը: Այս մասին գրում է “Ազգ”-ը: Ախալցխայի շրջանի 18 գյուղեր առավել […]

Ղարաբաղում դրական տեղաշարժ կա. 168 ժամ

Միջազգային հիմնահարցերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական “Հաշտեցման ռեսուրսներ” կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին: Խոսելով Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության վիճակի եւ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությունն անհնար է առանց համապատասխան ինստիտուտների կայացման, իրավունքների վրա հիմնված մշակույթի եւ նման արժեքների կայացման: “”Դժվար […]

Ով է Երեւանի ոստիկանապետը. Ժողովուրդ

Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հնարավոր պաշտոնանկության թեման որքան անիրական է թվում, նույնքան էլ հավանական է: Արդեն խոսվում է, որ արձակուրդի մեկնած Նազարյանը հավանաբար այլեւս չի վերադառնա, կմնա ոստիկանության կադրերի տրամադրության տակ: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նազարյանին պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորված է նաեւ Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ոչ ազդեցիկ կարգավիճակով: Եթե նախկինում Հայրապետյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ