10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Այսօր կենդանիների միջազգային օրն է /վիդեո/

Այսօր տնային կենդանիների եւ, ինչու չէ նաեւ, վայրի գազանների սիրահարները, “պատվի են արժանացնում” մեր փոքրիկ բարեկամներին. աշխարհը տոնում է կենդանիների միջազգային օրը: Տոնը որոշվել է անցկացնել հոկտեմբերի 4-ին` 1931-ին իտալական Ֆլորենցիա քաղաքում անցկացված բնության պաշտպանների շարժման միջազգային կոնգրեսում:

Հոկտեմբերի 4-ը պատահական ընտրված օր չէ: Այս օրը կենդանիների հայտնի հովանավոր, կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկ Ազիսկու հիշատակի օրն է: Աշխարհի մի շարք եկեղեցիներում կենդանիների օրվա առթիվ նույնիսկ պատարագներ են մատուցվում:

Արեւմտյան Եվրոպայի երկրներում համարվում է, որ տնային կենդանիներն ընտանիքի մի մասն են եւ նրանք ունեն նույն իրավունքները, ինչ ընտանիքի մյուս անդամները: Տնային կենդանիների թվով աշխարհում առաջին տեղն զբաղեցնում է ԱՄՆ-ը, 2-րդ տեղում` Ռուսաստանն է: Յուրաքանչյուր 3-րդ ռուսական ընտանիքում ապրում են նաեւ մեր փոքրիկ բարեկամները:

Վերջին տարիներին Կենդանիների միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի շուրջ 60 երկրներում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ