Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը

Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում: 1946թ. ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը: 1954թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` տնտեսագիտության գծով: 1963թ. պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական թեզը: 1975թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական […]