18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն ԱԳՆ շենքի վաճառքի հարցով խորհրդարանական լսումներ է ակնկալում

Կառավարությունը վաճառել է ոչ միայն ԱԳՆ -ի շենքը, այլ ողջ համալիրը, որի մեջ մտնում են նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների եւ տարածքային կառավարման նախարարաության շենքերը:

Այսօր ԱԺ ճեպազրույցներին այս մասին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը : Նա, մի կողմ թողնելով գործարքի զգայական կողմը, նշել է, որ հարցեր են առռաջանում  թափանցիկության առումով:

“Պարզվում է նախկինում կառավարությունը , ում որ վաճառում է այս շենքը, նրա դուստր կազմակերպությանը տվել է ԱՆ վառված շենքի տարածքը եւ այս հիսունմեկ միլիոնի մի մասի դիմաց հետագայում պիտի գնի այդ ընկերության բաժնետոմսերը: Այսինքն, այդ ընկերությունը այնտեղ պիտի շենք կառուցի որի նախագիծը ոչ ոք չի տեսել:

Ենթադրաբար այնտեղ պիտի տեղակայվեն արտաքին գործերի, էներգետիկայի, տարածքային կառավարման, սփյուռքի, արդարադատության նախարարությունները”,-նշել է Աղվան Վարդանյանն ու հավելել, թե հարցական է մնում, թե ինչ տարածք պետք է ունենա այդ շենքը եւ որքան է արժենալու: Ըստ նրա` հարցերի պատասխանները բացակայում են  եւ կառավարության երեկվա որոշման եւ պետական գույքի կառավարման վարչության պարզաբանման մեջ:

Աղվան Վարդանյանը խնդիր համարեց հնարավոր բոլոր միջոցներով բյուջե գումար բերելու կառավարության գործունեությունը: “Ակնհայտ է, որ այստեղ հանրությունը, ԱԺ-ն եւ պատգամավորները տեղեկացված չեն գործարքի մասին”,-նշեց պատգամավորն ու տեղեկացրեց, որ  ՀՅԴ-ն որոշել է պաշտոնապես դիմել ԱԺ տնտեսական հանձնաժողովին` հարցի շուրջ քննարկում կազմակերպելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ