18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան միայնակ պատերազմ չի սկսի Սիրիայի հետ. թուրքագետ

Օրերս թուրք-սիրիական սահմանի վրա տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ պատերազմի հավանականության մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով` Թուրքիան միայնակ պատերազմ չի սկսի Սիրիայի հետ, քանի որ այդ հարցում նրան պետք է ՆԱՏՕ-ի աջակցությունը, իսկ վերջինս պատրաստ չի:

“Վերլուծաբանները նշում են, որ Միացյալ Նահանգներին մինչեւ նոյեմբեր Մերձավոր Արեւելքում պատերազմ հարկավոր չէ: Բացի այդ, Թուրքիան  պատերազմ  սկսելուց առաջ պետք է հաշվի նստի Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը միանշանակ թույլ չի տա դա: Միջազգային հարնրությունը եւս պատրաստ չէ պատերազմի”,-նշեց թուրքագետը:

Նրա կարծիքով` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին եւս ներկայումս շահավետ չէր Թուրքիայի հետ հակամարտություն ունենալ, սակայն  Թուրքիային ետ չպահեց այդ փաստը, որի պատճառով ՆԱՏՕ-ն դատապարտեց Սիրիային: Բացի այդ, Արտակ Շաքարյանը նշեց, որ պարզ չէ` Թուրքիայի սահմանը ռմբակոծողները Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերն են եղել, թե սիրիական ընդդիմադիր ուժերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ