16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Գեներալ պատգամավորը փողը չի տալիս. Ավանգարդ

“Ավանգարդ”-ը պարզվել է,  որ գեներալ, Աժ պատգամավոր Սեյրան Սարոյանը սեփական հիվանդանոց ունի: Իսկ այդ հիվանդանոցն էլ գտնվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ, կոչվում է թիվ 2 հիվանդանոց եւ համարվում է ամենաթանկարժեքներից մեկը: Այստեղ չափազանց թանկ են բուժման համար սահմանված սակագները, այստեղ հայտնվողը ստիպված է լինում մի քանի հազար դոլարին համարժեք դրամ թողնել ու հեռանալ… Բայց […]

Հին ընկերները կստիպեն իշխանությանը. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, երեկ, օրվա երկրորդ կեսին, երբ Կապանի դաշնակցական քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանը արդեն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, դաշնակցական ընկերները Երեւանում հրատապ ժողով էին հրավիրել: Թերթի տեղեկություններով` ՀՅԴ Գերագույն մարմինը ժողովի ընթացքում խիստ բացասական գնահատականներ է հնչեցրել վերջին շրջանում իշխանությունների կողմից որդեգրած կոշտ ու անպատասխանատու քաղաքականության վերաբերյալ: Ինչպես նաեւ նոր տակտիկա են որդեգրել` […]

Ախթալայում ծեծկռտուքի առիթը տեսագրությունն էր. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել: Նախ` ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ըստ որոշ տեղեկությունների` հնչել են նաեւ կրակոցներ: Հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը: Հենց տան մեջ […]

Աշոտ Երկաթը՝ զինկո՞մ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու Հայաստանի հանրապետական կուսակցության Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը`Աշոտ Երկաթը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ`Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից “դաբրո” է ստացել, ու հաստատ ինքն է նշանակվելու է Չալյանի փոխարեն: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Աշոտ […]

ՀՀԿ-ն դեմ է ճնշումներին /վիդեո/

Այսօր երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Այն վարեց ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես լրագրողներին նիստի ավարտից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քննարկվեցին ներկուսակցական հարցեր եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` կուսակցության դիրքորոշումը: Ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն դեմ է բռնությանը, ճնշումներին եւ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն բնականոն: Մանրամասները` […]

Նախընտրական կրակոցներ Խաչիկյանի ուղղությամբ. հակասական տեղեկություններ

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ կրակոցներ են հնչել Ախթալայում: Ախթալայից Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հարձակվել են Վազգեն Խաչիկյանի կրտսեր եղբոր` Ախթալայի գործող քաղաքապետ,  սեպտեմբերի 9-ին Ախթալայում սպասվող քաղաքապետի ընտրություններում առաջադրված Հայկազն Խաչիկյանի վրա: Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Փոխարենը եղբայրը` Վազգեն Խաչիկյանը հաստատեց, որ իրոք հարձակում եղել է: “Նախ […]

Կոսմետիկան` չբերության պատճառ

Գիտնականները մի շարք հետազոտություններ են իրականացրել` պարզելու, թե կոսմետիկան ինչ ազդեցություն է ունենում  մարդու օրգանիզմի վրա եւ եկել են եզրակացության, որ կոսմետիկ միջոցներն այնքան վտանգավոր են, որ կարող են հանգեցնել անպտղության եւ այլ լուրջ հիվանդությունների, այդ թվում` ալերգիայի եւ սրտանոթային հիվանդությունների: Նման լուրջ հետեւանքների պատճառը կոսմետիկ միջոցներում պարունակվող քիմիական նյութերն են: Վերոնշյալ հետեւանքներում չկա ոչինչ […]

Ռեկորդ. մոլորակի ամենափոքր քույր եւ եղբայրը /ֆոտո/

Բրիջիդ եւ Բրեդլի Ջորդանները ԱՄՆ-ի Իլինոյս նահանգից պաշտոնապես գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենափոքր քույր եւ եղբայր: ԱՄՆ-ում ավելի քան 200 հազար մարդ է տառապում  հազվագյուտ հիվանդությունից, որը դրսեւորվում է կմախքի եւ ուղեղի աննորմալ զարգացմամբ: Հենց այդ հիվանդության պատճառով էլ քույր եւ եղբայր Ջորդանների աճը կանգ է առել: 23-ամյա Բրիջիդի հասակը 68 սմ է: […]

Սրբվեք, ձեր ծնողները անիծում են ձեզ. ոստիկանապետը խոստանում է պատժել

“Վերջին նախազգուշացումը ձեզ, մյուս պարագայում համակարգում չեք լինի”. նման նախազգուշացմամբ է այսօր հանդես եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` հանդիպելով ՃՈ անձնակազմի հետ: Ոստիկանապետը նշելով, որ համակարգում գոյություն ունեցող լկտի, փնթի կադրերը զրոյացնում են բարեխիղճ ոստիկանի աշխատանքը, հայտարարել է, որ այլեւս չեն ներվելու կարգազանցները: “Խնդրել, առաջարկել եմ, պահանջում եմ. ծամուն չծամել, վարորդին կանգնեցնելիս ՃՈ ավտոմեքենան կայանել կարգազանց […]

Մետրոյով երթեւեկող աստղերը /ֆոտո/

Հոլիվուդի հայտնի “բնակիչները”, ովքեր միլիոններ են ստանում իրենց աշխատանքի դիմաց, հիմնականում սովոր են երթեւեկել շքեղ մեքենաներով, սակայն նույնիսկ նրանք են երբեմն կողպում իրենց շքեղ մեքենաներն ավտոտնակներում եւ իջնում գետնի տակ` պարզապես  զգալու մետրոյով երթեւեկելու հաճույքը եւ արկածախնդրությունը: Ինչու չէ նաեւ  էժան երթեւեկության համար: Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել բազմաթիվ հայտնի դեմքերի մետրոյի վագոններում նստած կամ գնացքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ