19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իմ եւ պարոն Սարգսյանի համախոհ լինելը տոկի է տալիս մրցակիցներին. Արտաշես Գեղամյան

“Իմ եւ պարոն Սարգսյանի համախոհ լինելը տոկի է տալիս հարգարժան մրցակիցներին, անունները չեմ տա, որովհետեւ ես չեմ կարեւորում իրենց: Էդքան մի մտահոգվեք, որովհետեւ չեք կարող կռվացնել, որովհետեւ հարաբերությունները հիմնված են մի մեծ գաղափարի վրա` երկուսս էլ շատ ենք սիրում մեր երկիրը եւ մեր կյանքի անձնական այս կամ այն էպիզոդները կարող ենք շպրտել մի մութ անկյուն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային Միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, երբ լրագրողները նրան հիշեցրել են, թե ժամանակին Սերժ Սարգսյանն իրեն “դատարկ դհոլ” էր անվանել:

Արտաշես Գեղամյանն ասել է, որ ՀՀԿ ցուցակի առաջին 20 հորիզոնականում ընդգրկվելը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը տվել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի գնահատականը: Արտաշես Գեղամյանը ցիտել է Կոնֆուցիոսին`պետք չէ մութ սենյակում սեւ կատու փնտրել, եթե ի սկզբանե գիտես, որ այնտեղ կատու չկա:

Խոսելով նախագահական ընտրություններից, Արտաշես Գեղամյանն ասել է, որ ԼՂ հիմնախնդրի եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակում գործող նախագահ Սերժ Սարգսյանն ամենապահանջված նախագահի թեկնածուն է եւ նրան այլընտրանք չկա:

Գագիկ Ծառուկյանի` առաջադրման հնարավորության մասին հարցին Արտաշես Գեղամյանը պատասխանել է` նշելով, որ Գագիկ Ծառուկյանին ավելի շատ ոչ թե քաղաքականության մեջ, այլ բիզնեսում է տեսնում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ