ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ: Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Կատարի Պետության նախագահ էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանին: Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:





































