Պահանջելու են Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը

Սեպտեմբերի 7-ին Կապանի մշակույթի մերձակա հրապարակում “Կապանը կապանցիներինն է” քաղաքացիական նախաձեռնությունը հանրահավաք է կազմակերպելու: Հանրահավաքի նպատակը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրությունները բոյկոտելն ու մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը պահանջելն է: Հիշեցնենք, որ Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հրաժարվել է ընտրապայքարից: Միակ թեկնածուն մնացել է ՀՀԿ-ական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Քաղաքապետը իր հրաժարականը […]