28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հնդիկ գյուղացին հայր է դարձել 96 տարեկանում /ֆոտո/

մայրհայրՀնդիկ գյուղացի Ռամաջիդ Ռագխավը դարձել է ամենածեր “երիտասարդ հայրիկը” երկրում: Տղամարդը 2-րդ անգամ հայրացել է 96 տարեկանում:

Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, Ռամաջիդն արդեն 2-րդ անգամ է արժանանում ամենածեր “երիտասարդ հայր” հռչակվելու պատվին: 2 տարի առաջ` 2010-ին, երբ նա 94 տարեկան էր, հայր է դարձել առաջին անգամ: Տասներորդ տասնամյակին մոտեցող տղամարդու 2 երեխաներն էլ տղաներ են:

Ռամաջադի 52-ամյա կինը` Շակունտալա Դեւին, ծննդաբերել է հոկտեմբերի 5-ին, սակայն տեղի իշխանությունները որոշել են չհրապարակել տեղեկությունը, մինչեւ որ չհամոզվեն, որ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է:

Ռամաջադն ամուրի մնալու երդում է տվել դեռեւս երիտասարդ ժամանակ, սակայն 10 տարի առաջ հանդիել է Շակունտալային եւ սիրահարվել: Զույգն ամուսնացել է եւ որոշել երեխաներ ունենալ` չնայած տարիքին:

Ինքը` Ռամաջադը, իր երկարակեցությունը բացատրում է ճիշտ եւ առողջ ապրելակերպով: Նա արթնանում է առավոտյան ժամը 5-ին, աշխատում  դաշտում, քնում է երեկոյան 8-ին: Օրական նա խմում է 2 լիտր կովի կաթ, մեծ քանակությամբ բանջարեղեն եւ կանաչեղեն է ուտում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ